Դաժան, եղբայրասպան պատերազմ. երկու կողմից՝ 100-հազարական զոհ ու վիրավոր

Խերսոնի «ծանր լուծումը»

Երեկ, ոչ այնքան անսպասելի, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգեց զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից, որը Մոսկվան գրավել էր պատերազմի մեկնարկին, ապա՝ «օրինականացրել» հանրաքվեով:

Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը Սերգեյ Շոյգուին առաջարկել էր Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ փոխադրել ստորաբաժանումները: Շոյգուն ընդունել է առաջարկը: «Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը:

Երկու բարձրաստիճան զինծառայողների զրույցի այդ հատվածը ցուցադրվել է Ռուսաստանի հեռուստատեսությամբ: Սուրովիկինն իր առաջարկը պատճառաբանել է Դնեպրի աջ ափին բանակի մատակարարման դժվարություններով: Նա առաջարկել է այդ զորամիավորումները տեղակայել մյուս ուղղություններում:

Բոլորի համար պարզ է, որ գործնականում սա նշանակում է Ռուսաստանը հանձնեց Խերսոնը: Վերջին շաբաթների ընթացքում տեղական ռուսական իշխանությունները բնակիչներին կոչ էին արել հեռանալ Խերսոնից, քանի որ ուկրաինական ուժերը մոտենում են այդ տարածքներին: Գեներալ Սուրովիկինը վերջերս խոստովանել է, որ «Խերսոնի վերաբերյալ հնարավոր են ծանր լուծումներ»:

Մոսկվան չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, թե Մոսկվան երբևէ չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից և դրանք կվարի՝ հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները: «Մենք նախկինի պես բաց ենք բանակցությունների համար: Մենք երբեք դրանցից չենք հրաժարվել և պատրաստ ենք դրանք վարել՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այս պահին են հաստատվում»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է պաշտոնական Բեռլինի քաղաքականությունը, հայտարարելով, որ Ուկրաինային բանակցությունների դրդելու փոխարեն, Գերմանիան զենք է մատակարարում այդ երկրին: «Կիևի ռեժիմի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու փոխարեն, գերմանական կողմը՝ խախտելով հակամարտության գոտիներ մահացու զինատեսակներ ուղարկելու արգելքի մասին սեփական օրենքներն ու կանոնները, շարունակում է Կիևին տարատեսակ սպառազեն տրամադրել և դրանով խրախուսում է ցանկացած գնով շարունակել մարտական գործողությունները»,- հայտարարել է Մարիա Զախարովան:

Ուկրաինական պատերազմում երկու կողմից 100-հազարական զինծառայող է զոհվել և վիրավորվել

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել, և ուկրաինական զինված ուժերը, հավանաբար, նույնպես նման կորուստներ են կրել։

Նյու Յորքի Տնտեսական ակումբում ելույթի ժամանակ Միլլին ասել է, որ իր գնահատականներով՝ սպանվել է նաև մոտ 40 հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ։ «Մենք խոսում ենք սպանված և վիրավոր ռուս զինվորների 100 հազարից ավելի թվի մասին: Հավանաբար նույնն է ուկրաինական կողմից: Սա մարդկային տառապանքի հսկայական մասշտաբ է», - Միլլիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Գեներալը չի հստակեցրել, թե որտեղից է ստացել այս տեղեկությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 21-ին՝ հայտնելով 5 հազար 937 մարդու մահվան մասին։ Նույն օրերին Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, որ պատերազմում զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 9 հազար զինծառայող։

«Վաշինգտոնը հրաժարվել է Կիևին ամերիկյան անօդաչուներ տրամադրել»

«Սպիտակ տունը Ուկրաինային ամերիկյան արտադրության նորագույն Gray Eagle MQ-1C հարվածային անօդաչու թռչող սարքեր չի տրամադրի», - ըստ «Ազատության», գրել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով նախագահ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները։

Ավելի վաղ Կիևին նորագույն անօդաչուներ տրամադրելու կոչով Սպիտակ տանն էին դիմել 17 կոնգրեսականներ։ «Ուկրաինայի իշխանությունները ևս բազմիցս դիմել էին ամերիկյան իշխանություններին Gray Eagle անօդաչուներ տրամադրելու խնդրանքով», - գրում է պարբերականը։

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ուկրաինացիներին ամերիկյան անօդաչուների տրամադրմանը դեմ են հանդես եկել Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ մտավախություն հայտնելով, որ այդ քայլը կհանգեցնի հակամարտության սրման ինչպես նաև կարող է Մոսկվայի համար ազդակ հանդիսանալ առ այն, որ Վաշինգտոնը Ուկրաինային այնպիսի զինատեսակներ է տրամադրում, որոնցով հնարավոր է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Բացի այդ, ըստ The Wall Street Journal-ի, Պենտագոնում վախենում էին, որ եթե ամերիկյան անօդաչուները խոցվեն, ապա որոշ գերգաղտնի ժամանակակից տեխնոլոգիաներ կարող են հասու դառնալ ռուսաստանցիների համար։

Մոսկվայի որոշման համատեքստում՝ ռուսական զինուժը դուրս բերել՝ ուկրաինական Խերսոնից, Արևմուտքի կողմից առաջիկայում կարող է մեղմացուցիչ հանգամանք դառնալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3496 անգամ
Լրահոս
«Թորոսյան Արսե՛ն, «մահվան նախարար», լսեցի՞ր՝ կինը մտածում էր՝ իրեն գնդահարելու են»․ Ստեփանյան (video) Մենք շատ լավ գիտենք՝ աղդամցի Ալենը Վազգենի ու Նարեկի դեմ ինչ է արել․ Աննա Մկրտչյան (video) «Հիվանդ Սասու՛ն, քեզ մի բան կա ասելու»․ Տիգրան Չոբանյան (video) «Վեր ընկեք տեղնե՛րդ, սուտասան գողե՛ր». Ռուզան Ստեփանյանը պոռթկաց՝ ՔՊ-ի մասին խոսելիս (video) Նարեկ Սամսոնյանին սայլակով բերեցին նիստերի դահլիճ (video) Ոսկու համաշխարհային պահանջարկը 2025թ. առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 5 հազար տոննան «ՀՀ–ում ճնշման տակ են հայտնվում հիմնարար մարդու իրավունքները». Դանիական Եկեղեցիների Խորհուրդը դիմել է Նիկոլ Փաշինյանին Տեր Շավարշն ու Բագրատ սրբազանը շփվում են մինչև դատական նիստը (video) Ստրասբուրգում Արարատ Միրզոյանի ելույթի ժամանակ փողոցում ակցիա էր (video) Սրբազան պայքարի աջակիցները ակցիա են իրականացնում Բագրատ սրբազանի գործով նիստին (video) Ավինյանի ու Փաշինյանի «բլեֆը»՝ Կառավարության նիստին (video) Միանգամայն շփոթ է` անունով հյուսիս, ազգությամբ` հարավ․ Ազգանվան և արյան համատեղումը միայն մի տեղ է տանում` Թուրքիա... «Մնացել ես խավարամիտ, երկչոտ և երախտամոռ»․ Արեգ Սավգուլյան Դատապարտում ենք հայ ինքնությունը հանցավորության հետ կապող վտանգավոր հռետորաբանությունը. Հայ դատի հանձնախումբ Հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում․ Քոչարյանը՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին Երևանում անձեռոցիկների արտադրամաս է այրվում Հովհաննես Խուդոյանը ապացույց կեղծելու և օգտագործելու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հանգիստ չեն թողնելու, Հայաստանը հում-հում ուտելու են․ Ռոբերտ Քոչարյանի զգուշացումը (video) Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք․ Փաշինյան Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք․ Փաշինյան Երբ այն ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ. Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին ԵՄ-ն նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am