Նորք-Մարաշի զինված խմբի գործով նիստն ընդմիջվել է
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի մեկնարկից հետո 30 րոպեով ընդմիջվեց, որովհետև ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը սահմանված ժամին չէր ներկայացվել դատական նիստին: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտնեց, որ ամբաստանյալին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն հետազոտության, այդ պատճառով չի ներկայացվել: Նիստն ընդմիջվեց 30 րոպեով ինչից հետո ապահովվեց ամբաստանյալի ներկայությունը: Մեղադրող դատախազն ընթերցում է ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:
