ՀՀ ՊՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը մեկնեց Վայոց Ձոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկվանից Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները՝ ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն, ՓԾ գնդապետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ, ոստիկանության Ջերմուկի, Եղեգնաձորի, Վայքի բաժինների ծառայողները՝ իրենց պետերի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզպետարանի, Արտավանի գյուղապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության Վայքի զորամասի զինվորների ու սպաների (զորամասի հրամանատարի գլխավորությամբ), Վայքի Ճանշինի և Արտավան գյուղի բնակիչները գրեթե ողջ գիշեր մինչև լուսաբաց կենաց-մահու պայքար տվեցին Արտավան գյուղի վարչական տարածքում խոշոր, լայնածավալ հրդեհի տարածման և մարման դեմ։ Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներն օպերատիվ կատարելու նպատակով ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով աշխատանքներին հետևում էր օնլայն եղանակով, ստեղծել էր օպերատիվ խումբ՝ Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։ Արդեն լուսաբացին հրշեջներին մեծ օգնություն ցուցաբերեց Պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ովքեր մի քանի անգամ հրդեհաշիջում կատարեցին կրակի ողջ երկայնքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հսկայական աշխատանքներ կատարեցին Վայքի զորամասի զինվորները։ Նրանք, վտանգելով իրենց կյանքը, կարելի է ասել, որ մարտի էին դուրս ելել «կրակի լեզուների դեմ»։ Ուժեղ քամին ո ծուխն ավելի վտանգավոր էր դարձնում զինվորների աշխատանքը, սակայն նրանք հայ զինվորին հարիր քաջությամբ մինչև վերջ պայքարեցին ու կարողացան «կտրել կրակի լեզուները»։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հալալ ա մեր հայ զինվորին, նա ոչ միայն սահմանն է պահում արտաքին թշնամու հարձակումներից, այլ նաև էս մատղաշ տղերքն ապացուցեցին, որ իրենք նաև կարող են հրշեջների հետ կատարել անհնարինը՝ չվախենալով կրակի դեմ դուրս գալուց։ Մենք նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում հրշեջներին, Վայոց Ձորի մարզի ոստիկանությանը, Ջերմուկի, Եղեգնաձորի, Վայքի ոստիկաններին, ովքեր նույնպես դարձել էին հրշեջ, մարզի ոստիկանապետ Լևոն Յազիչյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը, Եղեգնաձորի ոստիկանապետ Գևորգ Գրիգորյանը, մարզի ոստիկանապետի տեղակալներ Սուրիկ Միրզոյանն ու Վազգեն Հարությունյանը այս անգամ պայքարի էին դուրս ելել ոչ թե հանցագործ տականքի դեմ, այլ չենթարկվող կրակի։ Ոստիկանները նույնպես հսկայական աշխատանքներ կատարեցին տարածվող կրակի դեմ, Վայքի Ճանշինի աշխատակիցներին, Վայոց Ձորի մարզպետարանին, գյուղապետին, հարակից գյուղերի բնակիչներին՝ իրենց գյուղապետերով։ Մի խոսքով՝ բոլորին, ովքեր երեկ կեսօրից մինչև այսօր պայքարեցին մոլեգնող կրակի դեմ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից դեպքի վայրում աշխատել են նաև անտառտնտեսության պատասխանատուներն ու Վայոց Ձորի մարզի ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընդհանուր առմամբ՝ կրակի դեմ աշխատել են անտառտնտեսության 40, բնապահպանության պետական տեսչության 3, ոստիկանության Վայքի բաժնի 35, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի 27, ոստիկանության Ջերմուկի բաժնի 11, Վայոց Ձորի մարզպետարանի 20 աշխատակիցներ։ Հրդեհի տարածմանը, կանխմանն ու մարմանը մեծ աշխատանքներ կատարեցին նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ծառայողները՝ իրենց ուղղաթիռով, «Լիդիան Արմենիա» ընկերությունն էլ մեծ աջակցություն ցուցաբերեց իր «Կամազ» ջրատարերով։ Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվեցին դեպքի վայրից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները։ Տեղում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, «Հայանտառ տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և նույն կազմակերպության Վայոց Ձորի մասնաճյուղի ծառայողները՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի և մասնաճյուղի տնօրենի գլխավորությամբ, Վայոց Ձորի մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի աշխատողները՝ իրենց պետի գլխավորությամբ։ Անգամ տղայի հարսանիքը կիսատ էր թողել ու առաջին իսկ պահից հրդեհի վայր էր ժամանել Անտառտնտեսության պետը։ Այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 09։50-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջացած հրդեհի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել էր Արտավան գյուղը, քանի որ 10-ից ավելի էլեկտրասյուներ այրվել են։ Ինչպես ավելի դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները քաղաքացիների, հիմնականում՝ Վայքի և Արտավան գյուղի բնակիչներով Արտավանի գյուղապետ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ, չէին կարողանում մարել Արտավան գյուղի հարևանությամբ գտնվող եղևնիների անտառում առաջացած խոշոր հրդեհը: Կրակը անգամ տեսանելի էր 20 կմ հեռավորությունից: Հրշեջները 4 մարտական հաշվարկով պայքարում էին կրակի տարածման դեմ, սակայն անզոր էին, քանի որ կրակին անգամ մոտենալ չէին կարողանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am