Այդ շոկի մեջ ես մի բան ֆիքսեցի. Շավարշ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (video)
Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ ընդդիմության կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ եթե Հայաստանը հրաժարվում է ինքնորոշման իրավունքից, ապա իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը:
«Նա ով ագրեսորի պիտակը իր վրա կրեց, գտնվում է հավերժ այդ վիճակում։ Մենք այսօր ակնհայտորեն տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քայլերը ուղղել են Հայաստանը որպես ագրեսոր պետություն ամրագրելու և պատժելու գործընթացին և այդ գործում նրանց աջակից է Հայաստանի ներկա իշխանությունը։ Երբ ես կարդացի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը, այդ շոկի մեջ ես մի բան ֆիքսեցի, դա այն հատվածն էր, որտեղ ասվում է ՝ՀՀ-ն վերադարձնում է Ադրբեջանին և նշում է տարածքներ, դա ինչ է նշանակում, եթե վերադարձնում ես, ուրեմն գրավել ես։ ՀՀ վարչապետի ստորագրությամբ քայլ է կատարվել, որով Հայաստանը իր վրա ագրեսորի պիտակ է վերցնում»,-ասաց Շավարշ Քոչարյանը։
