Թումանյանին հիշեցին՝ Դեմիրճյանին մոռացան. լեզվաբան

«Լեզվի  հետ կապված խնդիրները բավական շատ են, դրանք առնչվում են լեզվական քաղաքականությանը»,-երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: «Օր օրի մեր լեզուն մեզանից օտարվում է, կան բուհեր, որ հայոց լեզուների ամբիոնները փակվում, միացվում են օտար լեզուների ամբիոններին: Օրեցօր Երևան քաղաքում շատանում են «հոթելներն» ու «մոթելները»` չզուգորդվելով մայրենի լեզվի հետ»,-նկատեց  Լավրենտի Միրզոյանը: Լեզվաբանը արձանագրել է մի ուրախացուցիչ փաստ.  եթերային լեզուն բավական մաքուր է և դա վերջին շրջանում ավելի նկատելի է. «Մի փոքր խնդիր կա կայքերի հետ, դա էլ, ըստ էության, պայմանավորված է շտապողականությամբ, բայց դա լուծելի հարց է և  ժամանակի խնդիր»: Բանախոսի փոխանցմամբ`այսօր երեխաների գրավոր խոսքը շատ վատն է, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան: «Հրապարակային խոսքից նույնպես դժգոհ ենք»,-ասաց Լավրենտի Միրզոյանը՝ լրագրողներին ներկայացնելով տարբեր կառույցների կողմից կազմված արձանագրություններ, որտեղ բազմաթիվ են լեզվական սխալները: Սփյուռքի, Մշակույթի, Արտաքին գործերի, ինչպես նաև կրթության և գիտության նախարարություններից յուրաքաչյուրը մտածում է, թե լեզվի պահպանության խնդիրը ոչ թե իրենն է, այլ մյուս գերատեսչություններինը: Այս մոտցման պատճառով էլ բազմաթիվ խնդիրներ բաց են մնում,-ասաց լեզվաբանը` շարունակելով.  «Առկա խնդիրներով հանդերձ` այսօր հարցի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծված: Սահմանադրության մեջ երեք բաժիններ նվիրված են լեզին: Դա կարող է մի շարք խնդիրների լուծումը տալ»: Լավրենտի Միրզոյանը ցավ է զգում, երբ լեզվի մասին հիշում են գիրք նվիրելու օրը: «Լեզվի մասին պետք է ամեն օր հիշել, իսկ գիրք նվիրելու օրը հանճարեղ  Թումանյանից բացի պետք էր հիշել նաև Դերենիկ Դեմիրճյանին, որը նույնպես մեծություն է»,-խոսքը եզրափակեց լեզվաբանը: Ա.Ավագյան  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am