Շտապ. Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Տոնոյանն ուղղաթիռով շտապում են հրդեհի վայր
Վայոց ձորի Արտամետ գյուղում երեկվանից այրվում է 230 հա տարածությամբ խոտածածկ եւ անտառային տարածք: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են փրկարարական ծառայություների, զինված ուժերի եւ ոստիականության հարյուրավոր աշխատակիցներ: Այս պահին դեպքի վայր են շտապում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
