Վահան Քերոբյա՞նը, թե՞ վարորդն է ենթարկվել վթարի․ ոստիկանությունը Քերոբյանին պաշտպանում է 1950-ի կոնվենցիայով

Tert.am-ին տեղեկություններ էին հասել, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընտանիքի անդամների հետ խնջույքից վերադառնալիս ենթարկվել է վթարի, սակայն, աբյուրի փոխանցմամբ, տուգանվել է Վահան Քերոբյանի վարորդը։

Tert.am-ն Էկոնոմիկայի նախարարություն հարցում էր ուղարկել այդ տեղեկությունների վերաբերյալ, հարցնելով, թե վթարի ենթարկվե՞լ է 190 LL 60 ավտոմեքենան, ինչ գործողություն է կատարվել պարզելու համար, թե ո՞վ է եղել վթարի պահին ղեկին, վթարի հետևանքով քանի՞ անձ է վնասվածք ստացել, այդ թվում անչափահաս, աշխատանքային օրվա ընթացքո՞ւմ է եղել դեպքը, թե ոչ, ինչո՞ւ ծառայողական մեքենայով։


Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է մասամբ․ «190 LL 60» պետհամարանիշ ունեցող մեքենայով 2021 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։ Նշանակվել է տուգանք, որը և վճարվել է վարորդի կողմից։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարար Վահան Քերոբյանը, աշխատանքային պարտականություններից ելնելով, շատ հաճախ, ոչ աշխատանքային օրերին ևս ունենում է հանդիպումներ, մասնակցում տարբեր միջոցառումների, ինչպես նաև ունենում է մարզային այցելություններ»։

Tert.am-ի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված հարցումը մերժվել է։ Հարցերին, թե ո՞վ է եղել ղեկին, որքանո՞վ է տուգանվել, վթարի հետևանքով քանի՞ անձ է տուժել, ոստիկանությունը չի պատասխանել։

«ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 1950 թվականի Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք, իսկ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկություն Է համարվում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ Պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է կոնկրետ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կատարված արարքների համար այդ տրանսպորտային միջոցով արձանագրված վարչական իրավախախտումների բնույթին, քանակին, սանկցիաների չափերին, դրա մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին, տուժած անձերի քանակին։ Հարկ եմ համարում նշել, որ օրենսդրությամբ պաշտպանության է ենթակա մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, ով կոնկրետ տրանսպորտային միջոցով արձանագրված իրավախախտումների դեպքում հանդիսանում է այն կառավարող անձը՝ վարորդը։ Հետևաբար մեր գնահատմամբ՝ կոնկրետ տրանսպորտային միջոցով արձանագրված իրավախախտումների բնույթի, քանակի և սանկցիաների չափին վերաբերող տեղեկատվությունը հանդիսանում է այն կատարած անձի անձնական գաղտինության համատեքստում պաշտպանության ենթակա տեղեկատվություն, իսկ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվել է»։

Իհարկե, ոստիկանությունը կարելի է հակադրվել բազմաթիվ այլ օրինակներով, երբ հայտնել են տուգանքի վերաբերյալ տվյալներ, ինչպես, օրինակ, նույնականացվող տվյալ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, երբ որդու հարսանիքից հետո հրավառության համար տուգանվել էր, կամ երբ հայտնել են Աննա Հակոբյանին տուգանելու մասին,բայց ինչևէ։

դիտվել է 666 անգամ
Լրահոս
Դավիթ Առուշանյանին կարող է փոխարինել Ոսկանյանը․ «Հրապարակ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» «Նիկոլաշենը» ջնջել Հայաշեն են դարձրել. «Հրապարակ» «4 տարով էր արգելանքը, 4 տարին անցել է». Մամիկոն Ասլանյանը հնարավոր է՝ առաջադրվի. «Հրապարակ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Կոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշում. «Ժողովուրդ» «Իշխան» ձկնատեսակի գինը նոյեմբերին աճել է 13.7%-ով. թվեր. «Ժողովուրդ» Ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու Շիրակի մարզպետի պաշտոնից. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի. «Ժողովուրդ» Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Կոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշում. «Ժողովուրդ» Ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու Շիրակի մարզպետի պաշտոնից. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am