Իշխանությունների նյարդերը տեղի են տվել

«Այս իշխանությունների նյարդերը Գասպարիին այլևս չեն դիմանում: Նա գուցե ծայրահեղ է արտահայտվում, բայց ոչ մի հանցագործ արարք չի կատարում»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ վարչության անդամ, ՀԽ պատգամավոր Գագիկ Սարուխանյանը: «Գասպարիի կալանավորումը նշանակում է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տվել ու նրանք իրենց դեմ ընդդիմացողին շինծու հոդվածով «փուռն են տալիս»: Նույնը Գևորգ Սաֆարյանի մասով, որին Նոր տարվա օրը  Ազատության հրապարակ տոնածառ բերելու համար կալանավորեցին»,-ընդգծեց Սարուխանյանը: Սարուխանյանը նկատեց, որ ԱԺ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ իրենց թույլ են տալիս բավականին ցինիկ արտահայտություններ և վիրավորում են անգամ լրագրողներին, բայց նրանց նկատմամբ որևէ պատիժ չի կիրառվում: Սարուխանյանը փաստում է, որ Հայաստանում ամենաթողության մթնոլորտ է և հարկավոր է դեմ գնալ այն ստեղծողներին: Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես  Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ, նա չէր ներկայանում դատարան, ոստիկանները նրան ամեն անգամ բերման էին ենթարկում դատարան՝ վերջին անգամ գործի դնելով անգամ «Շտապօգնության» մեքենան: Գասպարիին կալանավորելու որոշումը կայացրել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը  դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:    

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am