Նրա քայլերը երբեք պատահական չեն

Օգոստոսի 8-ին, 2008թ. հնգօրյա ռուս-վրացական պատերազմի օրը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Աբխազիա։ 2008թ. այս օրը սկսված ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ռուսաստանը կողմերին օգնություն է տրամադրում տնտեսության վերականգնման համար։ Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Աբխազիա։ Թբիլիսիում կարծիք են արտահայտել, որ նախագահի այցը հանրապետություն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները։ «ԱԳՆ-ը կոչ է անում ՌԴ-ին դադարեցնել սադրիչ գործողություններն ընդդեմ Վրաստանի պետականության և հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարությունում։ Պուտինի այցին անդրադարձել է նույնիսկ ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնում այն բանի հետ կապված, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Աբխազիա առանց վրացական իշխանությունների հետ համաձայնեցման։ Այս մասին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Դիլան Ուայթը։ «Նախագահ Պուտինի այցն Աբխազիա վնաս կհասցնի խաղաղ և համաձայնեցված կարգավորում որոնելու միջազգային ջանքերին»,-հայտարարել է Ուայթը։ Նա նշել է, որ դաշինքն ափսոսում է ռուս առաջնորդի այցի համար, ով նախապես չի համաձայնեցրել այն Վրաստանի իշխանությունների հետ։ «Մենք չենք ճանաչում որպես Վրաստանի տարածաշրջաններ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը փոխելու ցանկացած փորձեր»,-հավելել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ Իսկ ահա Պուտինը վստահեցնում է, որ Ռուսաստանը կմնա Աբխազիայի անկախության և անվտանգության երաշխավորը: «Ռուսաստանը վճռական է՝ հետագայում ևս հուսալիորեն երաշխավորելու Աբխազիայի Հանրապետության անվտանգությունը և անկախությունը», ասել է Ռուսաստանի նախագահը՝ երեքշաբթի օրը այցելելով Աբխազիա: Պիցունդայում Աբխազիայի առաջնորդ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպմանը նա ասել է, որ ռուս - աբխազական միացյալ զորախումբը զարգանում է շատ լավ, սոլիդ բազայի վրա, և նշել է, որ հետագա քայլերի շուրջ ևս պայմանավորվածություններ կան: Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը նաև ասել է, թե Ռուսաստանի և Աբխազիայի ուժային կառույցների համագործակցությունը կբարձրացնի Աբխազիայում հանգստացող զբոսաշրջիկների անվտանգությունը: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Աբխազիայի ներքին գործերի նախարարությունների միջև տեղեկատվական համակարգող կենտրոն ստեղծելու պայմանավորվածություն կա: Խաջիմբայի հետ հանդիպմանը Պուտինը անդրադարձել է նաև սոցիալ-տնտեսական հարցերի, ասել է, թե անհրաժեշտ է գտնել Աբխազիայի տնտեսությունը զարգացնելու օպտիմալ ուղիները՝ նոր աշխատատեղեր ստեղծելու և սեփական հարկային դաշտ ձևավորելու համար: Վերջին անգամ Ռուսաստանի նախագահը Աբխազիա էր ժամանել 2013թ. օգոստոսի 25-ին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Պուտինի այցելության օրը Վրաստանի կառավարական, պետական հաստատությունների շենքերի վրայի ազգային դրոշները իջեցված էին, ռուսական օկուպացիայի դեմ մի շարք ակցիաներ էին տեղի ունենում, հարգանքի տուրք էր մատուցվում պատերազմի զոհերի հիշատակին: Թբիլիսիի զինվորական գերեզմանատանը ծաղկեպսակ դնելով զոհվածների հուշարձանին՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցում ասել է. «Այսօր, երբ մենք սգում ենք այդ ողբերգության կորուստների համար, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը, խախտելով միջազգային օրենքը, այցելում է Վրաստան, Աբխազիա, փորձելով օրինականացնել պատմական անարդարությունը, որը Ռուսաստանը գործել է Վրաստանի դեմ»: Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին, երբ ռուսական մամուլը գրել էր Պուտինի այցելության հնարավորության մասին, Վրաստանի կառավարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին Ռուսաստանի նախագահի այցը Աբխազիա սադրանք էր գնահատել և ռուսական օկուպացիայի շարունակություն: 2008թ. ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, բայց ինչ է ավելացել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների կյանքում: Պուտինի քայլը քաղաքական էր, և այժմ էլ, նա իր այցելությամբ շեշտում է Ռուսաստանի դերն ու ազդեցությունը: Պուտինը հասկացնել է տալիս աշխարհին, որ նախկին խորհրդային հանրապետություններում վերջին խոսքն իրենն է: Ու ոչ միայն աշխարհին, այլև Վրաստանին և խորհրդային մյուս հանրապետությունների ղեկավարներին: Նրա քայլերը երբեք պատահական չեն, այնպես որ, հնգօրյա ռուս-վրացական պատերազմի 9-ամյա տարելիցի օրը Պուտինի այցը Աբխազիա յուրովի անցյալը շեշտելու ու նոր ուղերձներ հղելու հարմար առիթ է: Այս դեպքում թե՛ մեսիջները, թե՛ դրանց հասցեատերները հստակ են: Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am