Սերժ Սարգսյանը ունի՞ հարցի պատասխանը

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ դեռ որևէ պայմանավորվածություն չկա: Հայտնի է, սակայն, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կկայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այսօր այս մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Երբ նոր տեղեկություններ լինեն, այն ժամանակ կասենք: Նյու Յորքում կայանալիք հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել, բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- ասաց Նալբանդյանը: Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, թե նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ: Վերջին անգամ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թ․ հունիսին Սանկտ-Պետերբուրգում: Հարցին՝ արդյո՞ք միջնորդները պատրաստվում են հանդես գալ նոր առաջարկությամբ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է․ «Գիտեք ինչ, դժվար է հեծանիվ հորինել, այն ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցում ենք»: Արտգործնախարարի խոսքով՝ անկախ ամեն ինչից, բանակցություններին այլընտրանք չկա: Հայկական կողմն իր դիրքորոշմանն է արդեն մեկ տարուց ավելի: Այն է` համապատասխան պայմաններ ստեղծել, բանակցային գործընթացն առաջ տանելու համար: Ասել է թե` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծել, այդպես էլ չեն իրականացվել: Այսինքն, բաց է մնում պաշտոնական Երևանի համար բանակցությունների անցկացումը` հանուն բանակցություն անցկացնելու: Ինչ վերաբերվում է Բաքվին, ապա նրանք էլ առհասարակ որևէ կառուցողական համաձայնության, էլ չենք ասում բանակցությունների ու դրանց միջոցով լուծման հասնելու հնարավորություն չեն տեսնում: Բաքվում էլ միակ «քայլը» իրավիճակը պարբերաբար սրելն է, միջազգային հանրությանը պահանջներ ներկայացնելն ու շանտաժի ենթարկելը: Սակայն, հարցը, թե արդյոք միջնորդները պատրաստվո՞ւմ են հանդես գալ նոր առաջարկությամբ, իսկապես կարևոր է: Ի վերջո` Մադրիդյան սկզբունքները մնացել են օրակարգում, թե՞ օրինակ Կազանյան առաջարկներն են «վերակենդանացել» են: Կամ, գուցե` այս երկուսը վերափոխվե՞լ են... Հարցն իսկապես կարևոր է: Ընդունենք, թե Բաքուն համաձայնեց հետաքննության մեխանիզմների ներդրմանը և սկսվեցին բանակցությունները: Հայկական կողմի համար ո՞ր սկզբունքներն են ընդունելի ապրիլյան պատերազմից հետո... Չէ՞ որ բոլորի համար պարզ է, որ օրակարգային տարբերակներն էլ, առանձնապես գործող չեն ապրիլյան պատերազմից հետո, եթե չասենք, որ առհասարակ կենսունակ չեն: Թամար Բագրատունի

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am