Սրանց սատանայությունն այլևս մեծ մասշտաբների է հասնում․ Աննա Գրիգորյան (video)

Իշխանությունների անլուրջ, դավադիր վերաբերմունքը պետության նկատմամբ նոր չէ, արդեն քանի տարի է այդ դրսևորումներն ավելի քան ակնհայտ են,- ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և ընդգծեց.

«Առնվազն այն, թե ինչու ստեղծվեց այն իրավիճակը, որ Ադրբեջանը կարողացավ հարձակում գործել Լեռնային Ղարաբաղի վրա, փաստն է այն բանի, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ պետականամետության շրջանակներում կարելի է դիտարկել, ոչ էլ ընդհանրապես քաղաքական հասունության»:

Աննա Գրիգորյան խոսքով՝ վերջին զարգացումներն ուղղակի ապացուցում են, որ իշխանությունները ոչ միայն չեն վերահսկում իրավիճակը, այլև որևէ ցանկություն չունեն դա անելու.

«Իրենք ուզում են բնակչությանն այնպիսի հակասական ինֆորմացիա տրամադրել, որ մարդիկ էլ չկողմնորոշվեն՝ հիմա իրականությունը ո՞րն է: Իսկապես առանց այն էլ ինֆորմացիոն նման հոսքերի պարագայում մարդը չի կողմնորոշվում, թե որն է ճիշտը, որն է սխալը, իսկ երբ մի աղբյուրի կողմից տարբեր հակասական ինֆորմացիաներ են գալիս, մարդն ուղղակի խելագարվում է»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին գրառումների շարքին, որտեղ նա խորհուրդ է տալիս մոռանալ, չլացել, չսգալ, Աննա Գրիգորյանն ասում է. «Դեռևս տարիներ առաջ այդ սատանայական նարատիվը մտցվեց մեր հասարակության մեջ, և այն հիմա շատ ավելի մեծ մասշտաբների է հասնում՝ կոնկրետ այդ անձի կողմից: Ժամանակին ասում էր, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, և այդ գաղափարն աճեց ու հասավ նրան, որ մենք չպետք է սգանք մեր տղաների մահը, լացը պետք է դադարեցնենք և ավելին՝ պետք է թաղենք մեր 5000-ամյա պատմությունը, ինչպես մայրն է թաղում իր որդուն: Բանական մարդու կողմից մեկնաբանելը սրանք մի փոքր դժվարանում է, որովհետև սա սատանայական նարատիվներ են»:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
«Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» Գոռոցներ Երևանի քաղաքապետարանում․ «Դուք փող ուտող եք, թալանողնե՛ր»․ Պեդրո Զարուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am