Վաշինգտոնն ընդդեմ Պուտինի. Դաժան պայքար Հայաստան-Ադրբեջան սահմաններում

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։

Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։

Բրյուսելն արդեն «կառուցողական» է որակել երեկ Եվրամիության մայրաքաղաքում անցկացված՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստի մթնոլորտը: ԵՄ արտաքին գործողության ծառայության խոսնակ Նաբիլա Մասրալին նիստից հետո Թվիթերում գրել է. - «Բարձր ենք գնահատում կառուցողական մթնոլորտը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը սահմանային խնդիրների լուծման ուղղությամբ»:

Բրյուսելյան բանակցությունների ֆոնին նաև հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում
Մի քանի օրից Հայաստանի արտգործնախարարը մեկնելու է Վաշինգտոն՝ հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջը։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հենց երկու պաշտոնյաներն են բանակցում։

Խորհրդարան՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկումներին մասնակցելու եկած Արարատ Միրզոյանը ժամկետներ, սակայն, չնշեց։ Նաև՝ ի՞նչ սկզբունքների շուրջ են կոնկրետ բանակցելու։ Մինչ այժմ Բաքուն հրապարակայնորեն մերժել է Երևանի առաջարկները, նոր տարրեր ներկայացնելով։ Դրանք, սակայն, չեն հրապարակվել։

Վերջին անգամ Միրոզյանն ու Բայրամովը Աստանայում են հանդիպել Ռուսաստանի միջնորդությամբ։ Իսկ ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ սեպտեմբերի վերջին՝ սահմանային արյունալի բախումներից մեկ շաբաթ անց։ Սոչիում շաբաթասկզբին ղեկավարների հանդիպումից հետո Միացյալ Նահանգները հայտարարել էր՝ կշարունակի ներգրավված լինել բանակցությունների գործընթացում։ «Կան տարբեր կենտրոններ, որոնք շահագրգիռ են, որ հայ-ադրբեջանական բանակցությունները, այնուամենայնիվ, շարունակվեն կոնստրուկտիվ կերպով և կոնկրետ արդյունքներ ունենան: Մի քանի օր առաջ Սոչիում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստանի Դաշնություն առաջնորդների եռակողմ հանդիպում, մի քանի օրից ես կմեկնեմ Վաշինգտոն, այնտեղ կլինի իմ և պարոն Բայրամովի ու պարոն Բլինքենի հանդիպումը», - ներկայացրեց ԱԳ նախարարը:

Միրզոյանն ասաց՝ 2 նորություն ունի լավ ու վատ։ Սկսեց վատից. «Բոլոր ուղղություններում, որոնցով և որոնց շուրջ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք ըստ էության Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին և իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին, սա, իհարկե, իրականություն չի կարող լինել»:

Լավն, ըստ Միրզոյանի, այն է, որ հայ-ադրբեջանական բոլոր բանակցվող խնդիրների շուրջ կա միջազգային ուշադրություն, նաև ուղերձ Ադրբեջանին՝ կան գծեր, որոնք չպետք է հատվեն։ «Հատկապես սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ», - ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ ուղիների ապաշրջափակմանն՝ Միրզոյանն ասաց՝ որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ ենթակառուցվածքները գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Հղում արեց վերջին հանդիպումներին։ Արարատ Միրզոյանն, այնուհանդերձ, ապաշրջափակման հարցում Ադրբեջանի ու, ինչպես ձևակերպեց, շահագրգիռ այլ կողմեր պահվածքը բանակցություններում ապակառուցողական որակեց։ Արդյոք նկատի ուներ Թուրքիային, որտեղից ևս «Զանգեզուրի միջանցքի» մասին պարբերաբար հնչում են հայտարարություններ, չմանրամասնեց. «Կարող եմ արձանագրել հայկական կողմի կառուցողականությունը, այստեղ ևս և՛ ադրբեջանական, և՛ հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը»:

Չնայած Միրզոյանը կարծում է՝ երբ Անկարան հայ-թուրքական հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանականի հետ, դա նախապայման է հիշեցնում, բայց, ասում էր, բանակցություններում կա առաջընթաց։ Վերջին անգամ հենց երկրների ղեկավարները՝ Փաշինյանն ու Էրդողանն են հանդիպել՝ Պրահայում։ Այդ հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը հայտարարեց, թե երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու, ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսելու պայմանավորվածության շուտափույթ իրականացման անհրաժեշտություն են տեսել։

Բուն բանակցողները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը դրանից հետո չեն հանդիպել։ «Նաև մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ խոսակցությունը ըստ էության մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ: Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, ակնկալում եմ և հույս ունեմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում», - ասաց Միրզոյանը:

Նկատենք, որ թուրքական կողմը պարբերաբար հայտարարում է, թե ցանկանում է բանագնացների հաջորդ հանդիպումը անցկացնել կա՛մ Երևանում, կա՛մ Անկարայում, հայկական կողմն ասում է՝ կոնկրետ տեղի ու ժամկետների մասին պայմանավորվածություն դեռ չկա։

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով սպասվող հանդիպումը փաստում է ԱՄՆ-ի աննախադեպ ներգրավվածությունը գործընթացում:

Բրյուսելն ու Վաշինգտոնը, կարելի է ասել, համակարգված աշխատում են՝ չեզոքացնելու ռուսական ներգրավածությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ձևաչափում:
Վաշինգտոնում առաջիկա օրերին սպասվող Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները նույնպես ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական գործընթացում։

Մոսկվան փորձում էր ստանձնել միայնակ՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով բոլոր քննարկումներում հաշտարարի դերը, բայց Ռուսաստանին դա թույլ տալ չեն ուզում:

Ու մինչ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնությունների գալ՝ Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումների ու Հայաստանի հանդեպ սպառնալիքների լեզվով խոսելու պատճառով, մյուս կողմից էլ Արևմուտքն ու Ռուսաստանն են անհաշտ պայքար մղում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդի դերը վերցնելու համար:

Ու Ռուսաստանի ու Արևմուտքի այս անհաշտ պայքարն ավելի ու ավելի է սրվում, իսկ երբեմն էլ՝ ավելի դաժան է դառնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3353 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am