Սուքիասյանը Քերոբյանին ասաց այն, ինչ մտածում է Հայաստանի գործարարների ճնշող մեծամասնությունը

Այսօր ԱԺ-ում շատ հետաքրքիր «երկխոսություն» տեղի ունեցավ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև:

Սուքիասյանը դժգոհեց, թե ինչու՞ Քերոփյանը կոնկրետ թվերով հանդես չի գալիս հաշվետվությունների ժամանակ, ինչին ի պատասխան Քերոբյանը հայտարարեց, թե իր բոլոր խոսքերը առանց թվերի չեն լինում:

Սուքիասյանը հակադարձեց նախարարին, նշելով, որ գործարարներին կառավարությունը չի աջակցում: Քերոբյանն էլ, որպես հակադարձում նշեց, թե երկրում այսօր առկա է ավելի քան 14 տոկոսանոց տնտեսական աճ, ինչին ի պատասխան Սուքիասյանը նշեց, որ այդ աճի հետ կառավարությունը ոչ մի կապ չունի:

Իրականում Խաչատուր Սուքիասյանը նշեց բացարձակ ճշմարտություն, համաձայն որի, պանդեմիայից և ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանում տնտեսական աճը կարող էր լինել և ավելին: Օրինակ, հարևան Վրաստանում այդ ցուցանիշը որակապես ավելի բարձր է, քան մեզ մոտ: Բայց այնտեղի կառավարությունը չի թմբկահարում, որ դա բացառապես իր շնորհքն է:

Ցանկացած մեկը, ով կցանկանա համեմատել Հայաստանի և Վրաստանի ցուցանիշները, կարող է հաստատել, թե ինչ ահռելի տարբերություն կա այսօր մեր և իրենց մեջ:

Բայց ինչի"ց ենք զարմանում: Միթե՞ գավառական բնույթի և անգրագետ կառավարությունը կարող էր օգտվել այսպիսի հնարավորությունից:

Ռուս սպառողները, որոնք եկել են Հայաստան հայտնի դեպքերից հետո, ավտոմատ առաջացնում են պահանջարկ, որի արդյունքում ակտիվանում է Հայաստանում բիզնեսը: Ի՞նչ կապ ունի այստեղ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարևությունը:

Մի հարցում կարելի էր վիճել Սուքիասյանի հետ․ այս կառավարությունը կարող էր ակտիվորեն խանգարել բիզնեսին, բայց այդ քայլին չի դիմում, որի համար Փաշինյանի թիմակիցները կարող են «հպարտանալ»:

Հավանաբար ծանր իրավիճակն արտաքին ոլորտներում թույլ չի տալիս Փաշինյանին խանգարել հայրենի բիզնեսին, դրա համար էլ երկրում առկա է տնտեսական աճ:

Պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե դրսում Փաշինյանի գործերը «լավ ձևով» ընթանային:

Այնպես որ իսկապես Հայաստանն ունի մեծ պոտենցիալ զարգանալու, եթե ունենա ոչ գավառական բնույթի կառավարություն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 655 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am