«Ռուսական տարբերակը» թուրքերը «ջրում են». Պուտինի, Փաշինյանի և Ալիևի խորհրդավոր ընթրիքը

Հաջողվե՞ց արդյոք Կրեմլին կարգավորման հարցում խլել Արևմուտքի նախաձեռնությունը: «Դատելով համեստ արդյունքից՝ դա տեղի չունեցավ: Մոսկվան չկարողացավ Երևանին համոզել, որ կարող է հայերի համար ավելին անել, քան՝ Արևմուտքը», - գրում է «Թուրան»-ի մեկնաբանը՝ նման կարծիք ձևավորելու համար համեմատելով Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը եռակողմ հանդիպումից հետո Պուտինի ելույթի հետ:

«Փաշինյանի բարձրացրած ոչ մի հարցի Պուտինը դրական պատասխան չտվեց: Դա նշանակում է, որ կարգավորման այսպես կոչված «ռուսական տարբերակը» պարզապես միֆ է: Կարելի է վստահաբար ենթադրել, որ Փաշինյանի առաջարկած կետերը եռակողմ հայտարարության նախագծում էին, բայց դուրս են մնացել Իլհամ Ալիևի պնդմամբ: Դա խոստովանեց և Պուտինը՝ նշելով, թե ոչ բոլոր հարցերն է հաջողվել համաձայնեցնել:
Դատելով Պուտինի դժգոհ և հոգնած տեսքից՝ նա չի կարողացել Ալիևին համոզել՝ մեղմացնելու դիրքորոշումը: Սոչիում երեք երկրների առաջնորդների հանդիպումն ամենաերկարատևն էր, որ երբևէ նրանք ունեցել էին, և ամենաանարդյունավետը», - արձանագրել է ադրբեջանական լրատվական գործակալության խմբագրականը:

Ռուսական «Կոմերսանտ»-ի գնահատմամբ՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումներից հետո արդեն պարզ էր, որ ոչ միայն խաղաղության համաձայնագրի, այլև, օրինակ, սահմանազատման սկզբունքների շուրջ Հայաստանը և Ադրբեջանը դեռ ի վիճակի չեն պայմանավորվել:

«Ամեն դեպքում, հանդիպման արդյունքների եռակողմ հայտարարություն նրանք ստորագրեցին: Հայտարարությունից առաջին հերթին պարզ էր, որ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելը կարող է շարունակվել ոչ միայն Պրահայում, այլև առավել ևս՝ Սոչիում, իսկ ավելի ճիշտ՝ Ռուսիայում: Հետաքրքիր է, որ ամեն ինչից հետո, երբ արդեն գիշերն ընկել էր, նրանք երեքով դեռ ընթրել են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը որոշել են չբաժանվել բանակցություններից հետո», - գրում է «Կոմերսանտ»-ը և փակագծերում հավելում՝ «չնայած կարող էին»:

Չնայած Սոչիում բարդ ու երկար ձգված բանակցություններին, փաստորեն, Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են Պուտինի մասնակցությամբ ընթրել: Այս փաստի մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել, ինչը գալիս է ենթադրելու, որ ընթրիքը կարող է «խորհրդավոր» եղած լինել:

Սոչիից վերադառնալուց հետո Երևանում Փաշինյանի մի քանի հայտարարություններից տպավորություն ստեղծվեց, թե նա առաջնորդվելու է ռուսական օրակարգով:

Իսկապես, Սոչիի օրակարգում որևէ բան ոչ միայն համաձայնեցված չի, այլև Հայաստանի համար շատ կարևոր դրույթներ դուրս են մնացել՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման, հայ ռազմագերիների վերադարձի հարցը և վերջապես Հայաստանի տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը:

Ավելին, Փաշինյանը կշարունակի առաջ մղել նաև Վաշինգտոն-Բրյուսելի օրակարգը: Ոչինչ նրան չի խանգարում:

Իսկ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը առաջարկել է Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը երկարաձգել անորոշ ժամանակով, 20, 15, 10 տարով, արդեն հակադարձում առաջացրեց Ադրբեջանում:

Թուրքիայի օրենսդիր մարմինը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների տեղակայման մանդատը: Ըստ Anadolu պետական լրատվական գործակալության, որոշման համաձայն՝ Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելությունը 2022 թվականի նոյեմբերի 17-ից կերկարաձգվի ևս մեկ տարով:

44-օրյա պատերազմից հետո Անկարայի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Աղդամում տեղակայվել է ռուս - թուրքական դիտորդական կենտրոն, որի նպատակը, ինչպես նշվում է, Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն է։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3956 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am