Բանակում բարեփոխումների ամբողջ նպատակն անցումն է պրոֆեսիոնալ բանակի, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չի հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը: Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա ու մենք խնդիր ունենք ստեղծել բարձր ստանդարտների բանակ», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, թե Հայաստանը հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու:
Նա անդրադարձավ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը քայլ է արվել խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ:
«Դա շատ օգտակար ու կարևոր հանդիպում էր: Շատ կարևոր հարցեր են հնչել: Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյո՞ք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում: Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկը այս հարցի պատասխանն էր։ Այդ հարցի պատասխանն այնպես չէ, որ մինչ այդ չկար, պարզապես, այս հարցի շուրջ քննարկումները դարձան մաքսիմալ հրապարակային», - հայտարարեց վարչապետը:
Նա ասաց, թե ռուս գործընկերներն ասել են, թե ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով: «Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն՝ գտնելու կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի», - ասաց Փաշինյանը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը