«Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում. Դուք տեղյակ եք, որ հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14,1 տոկոս: Սա իհարկե, չափազանց կարեւոր ցուցանիշ է: Կարեւոր է արձանագրել, որ այս տեմպը մեզ տալիս է հնարավորություն, որ 2022 թվականի արդյունքներով մենք հաղթահարված համարենք 2020-ի համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած զուտ տնտեսական դժվարությունները եւ վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը: Մենք կարող ենք վերադառնալ 2019-ի տեմպին արդեն 4 տարվա կտրվածքով՝ 2018-2022-ի արդյունքներով»,-ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարեւոր է նաեւ այս տնտեսական դինամիկան գնահատելը: Իհարկե, ոմանք քաղաքական, ոմանք ոչ քաղաքական նկատառումներով, ասում են՝ ի՞նչ կապ ունի կառավարությունն այս տնտեսական աճի եւ հաջողության հետ: Կարծում եմ՝ կառավարությունների մեծագույն դերակատարումն այն է, որ երկիրը մաքսիմալ պատրաստ լինի դիմակայել տնտեսական դժվարություններին, եւ երկրորդը, օգտվել տնտեսական աճի այն հնարավորություններից, որոնք կարող են ստեղծվել: Մեր մոտեցումը եղել է հետեւյալը, որ կառավարությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի տնտեսական հարաբերություններին, ավելի շատ զբաղվի տնտեսական հնարավորությունների ստեղծման հարցերով եւ տնտեսական խնդիրների հաղթահարումներով:
Մենք այսօր շահում ենք պտուղները մենաշնորհների հաղթահարման մեր քաղաքականության, օլիգարխիայի վերացման մեր քաղաքականության, օրենքի առաջ բոլորի հավասար լինելն ապահովելու մեր քաղաքականության եւ համակարգային կոռուպցիայի հաղթահարման: Հենց սա է կառավարության անելիքը եղել»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ անգամներով բարելավել իր իրավիճակը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը