Երեկվա հանդիպումը եռակողմ չէր, երկկողմ էր: Երեկ և դրան նախորդող նմանատիպ բոլոր հանդիպումները միշտ եղել են երկկողմ հանդիպումներ, որևէ հանդիպման և բանակցային գործընթացի ընթացքում ներկայացված չի եղել հայկական օրակարգը, հայկական շահը, արժանապատիվ հայ մարդու օրակարգը,- ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Իսկ այդ օրակարգը շատ ցցուն ներկայացվեց նախօրեին Արցախում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ: Մեր սիրելի հայրենակիցներն Արցախում ոտքի ելան և իրենց կարմիր գծերն ամրագրող հայտարություն հրապարակեցին ԱԺ-ում, որով պետք է առաջնորդվեն բոլոր արժանապատիվ հայ մարդիկ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:
Ինչ վերաբերում է բանակցություններում որևէ արդյունք չունենալուն, Ասպրամ Կրպեյանը նշում է. «Քանի դեռ հայկական օրակարգը, հայկական շահը, հայ մարդու կարմիր գծերը ներկայացնող չկա, այդ կարմիր գծերի հետ որևէ մեկը հաշվի չի նստելու՝ ո'չ դաշնակիցները, ո'չ առավելևս թշնամիները: Մենք հիմա Հայաստանում ունենք օկուպացիոն իշխանություններ, որոնք երբևէ չեն ներկայացրել հայակական օրակարգ, հայկական երկու պետականությունների շահը: Եվ սպասել, որ այդ շահը մեր փոխարեն պետք է դաշնակից, կամ գործընկեր ու բարեկամ որևէ երկիրր ներկայացնի, առնվազն միամտություն է»:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը