Պուտինը ճանապարհեց՝ Արցախի գոյությունը ֆիքսելով

Երեկ Սոչիում եռակողմ բանակցությունների արդյունքներով ընդունվել է հայտարարություն, որում կողմերը վերահաստատեցին նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ:

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ կողմերը ընդգծել են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։

«Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։ Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան», ասվում է հայտարարությունում:

Ամփոփելով Սոչիի բանակցությունները Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը շեշտել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։

Արևմուտքի երկար փորձերից հետո՝ Պուտինը երեկ Սոչիում ցույց տվեց՝ ո՞վ է Հարավային Կովկասում հիմնական խաղացողը, ավելին, նա բանակցություններից ավարտից հետո էլ հստակ արձանագրեց, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարբեր ձևաչափերից:

Ինչ վերաբերում է բուն բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությանը, ապա այստեղ Հայաստան-Ադրբեջանի միջև չլուծված խնդիրների առկայությունը շեշտվեց՝ հումանիտարից, մինչև սահմանազատում և ապաշրջափակում:
Այս ամենի հետ մեկտեղ ընդգծվեց, որ Մոսկվան ցանկանում է կարգավորված տեսնել այդ խնդիրները, և հնարավորինս արագ:

Ուշագրավ էր, թե ինչ արձանագրումներ արեց Ալիևը մինչև եռակողմ բանակցությունները սկսելը: «Այսօր, իհարկե, կարիք կլինի խոսել այն իրավիճակի համար, որ ձևավորվել է այս պահին, ուղիներ փնտրել հարցերի լուծման համար, որոնք դեռ լուծված չեն: Եվ այդ կապակցությամբ ես կնշեի նաև տնտեսական բնույթի կարևոր բաղադրիչը. մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են փոխվարչապետները: Նրանք բավականին հեռուն են գնացել այն հարցերի լուծման հարցում, որոնց մասին մենք խոսում էինք ավելի վաղ՝ դեռ երկու տարի առաջ: Այստեղ նույնպես կարծես թե անհրաժեշտ է լրացուցիչ դիվանագիտական խթան հաղորդել: Գիտեմ, որ ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատում է»,- իր խոսքում ասել է Պուտինը:

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն հայտնելով Պուտինին ղարաբաղյան կարգավորման հարցում, մասնավորապես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ հայտարարության գործում ունեցած դերակատարության համար: «Հիմա եկել է ժամանակը խոսել և գործել արդեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Եվ իհարկե, մենք բարձր են գնահատում Ձեր անձնական դերակատարությունն այդ գործընթացում: Այսօրվա եռակողմ հանդիպումը... առաջին մեր հանդիպումը չի լինի, Ձեր նախաձեռնությամբ արդեն այդպիսի հանդիպումներ տեղի ունեցել են, և ես տեսնում եմ, շատ լավ խթան են հաղորդել կարգավորման գործընթացին»,- ասել է Ալիևը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը վերջերս առաջ է քաշել հինգ հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, այդ պատճառով այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա: Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը այն ձևաչափն է, որը պահանջում է, իհարկե, լուրջ քայլեր: Հետագայում էլ ակնկալում ենք Ձեր անձնական և Ռուսաստանի դերակատարությունը այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է Ալիևը:

Հաշվի առնելով, որ Սոչիի բանակցությունների հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ զետեղված գնահատականները, և ապա բանակցություններից հետո մամլո ասուլիսում Պուտինի հայտարարությունները, կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի համար ոչ այնքան բարենպաստ արձանագրումներ են արվել: Եթե Ալիևն ասում է՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ», սակայն բանակցություններից հետո շեշտվում է, որ Հայաստան-Ադրբեջան համապարփակ լուծման անհրաժեշտության մասին, իսկ ռուսական կողմը ԼՂ-ի կարգավիճակի հետագա լուծման կողմնակից է, կարելի է ենթադրել, որ այս հարցում Մոսկվան շարունակելու է կողմերի հետ քննարկումները:

Իհարկե, Սոչիի հայտարարությունում, ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չկա, սակայն այն փաստը, որ Պուտինը շեշտեց, որ կան հարցեր, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի չեն կարողացել գալ, կարելի է ենթադրել, որ այդ հարցերից մեկն էլ Արցախի չլուծված թեման է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3247 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am