Խոշոր հրդեհ կահույքի արտադրամասում
Օգոստոսի 10-ին, ժամը 12:24-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 23-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
