Հրդեհներ Ֆրանսիայի հարավում.մոտ 400 մարդ է տարհանվել է
BFMTV-ն հայտնում է,որ առնվազն 400 մարդ է տարհանվել Ֆրանսիայի հարավում մոտ 500 հեկտար տարածք զբաղեցրած անտառային հրդեհների պատճառով:Հրդեհը սկսվել է չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին՝ Մոնպելյե քաղաքից 40 կիլոմետր արևմուտք: Դրանից հետո տեղի իշխանությունները որոշում են կայացրել հրդեհի օջախի մոտակայքում գտնվող քեմփինգից և բնակելի տներից մոտ 400 մարդու տարհանել:
Հրդեհի դեմ պայքարի համար ուղղվել է հրշեջ ծառայությունների մոտ 300 աշխատակից, կրակի մարմանը ներգրավվել է վեց ուղղաթիռ և մի քանի հրշեջ ինքնաթիռ:
Ժամը 20:45-ի դրությամբ կրակի տարածումը հաջողվել է «ֆիքսել»:
