Բժշկական անփութության դեպքում, իհարկե, պետք է պատժել.Գևորգ Գրիգորյան

«Մենք բժշկական սխալ տերմինի սահմանումը չունենք: Հաճախ թե լրատվամիջոցներում, թե այլ տեղերում բոլորը նշում են բժշկական սխալ: Բայց միգուցե դա բժշկական անփութություն է, ոչ թե սխալ»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը: «Բժշկական սխալի կամ անփութության դեպքեր պարբերաբար արձանագրվում են: Սակայն չպետք է դրանք նույն հարթության մեջ դիտել: Կարծում եմ՝ բժշկական սխալի համար քրեական պատասխանատվության չպետք է ենթարկել, քանի որ բժիշկը ցանկացել է օգնել, բայց ձախողել է: Իսկ բժշկական անփութության դեպքում, իհարկե, պետք է պատժել»,-հավելեց նա: Բացի այդ, անհրաժեշտ է հիվանդությունների բուժման ուղեցույցներ պատրաստել, ինչն ընդունված նորմ է աշխարհի շատ երկրներում: «Գործում է նաև բժշկի ապահովագրություն, և նրա սխալի դեպքում փոխհատուցում է տրվում տվյալ հիվանդին, կամ եթե նա մահացել է, հարազատներին»,-ընդգծեց բժիշկը: Ինքը բժշկական սխալի կամ անփութության համար` ոչ, սակայն խոսքի ազատության առումով տուժել է: Սեպտեմբերի 8-ին «Ազատ գոտի» հաղորդաշարի շրջանակում քննարկվել է Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան դեպքը: Փաստաբան Մարինե Թովմասյանը նշել է, որ թեև չկան բոլոր փաստական հիմքերը, սակայն կարելի է ասել, որ ամբողջ Շենգավիթ բժշկական կենտրոնում սխալ մոտեցում է, նրանք մեղավոր են: Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր խոսքում նշել է, թե քանի դեռ բժշկուհի Շուշանիկ Բախշյանի մեղքն ապացուցված չէ, այդպես արտահայտվելը զրպարտանք է: «Իմ ասածի հիման վրա այդ փաստաբանն իմ դեմ հայց է ներկայացրել դատարան` նշելով, որ ես եմ զրպարտում իրեն»,-նշեց բժիշկը:  

դիտվել է 123 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am