Զիգմար Գաբրիելը քննադատել է Թրամփին
Reuters գործակալության փոխանցմամբ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հյուսիսային Կորեայի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար: ԱՄՆ ղեկավարի քաղաքականությունը անհանգստություն է առաջացնում, քանի որի վերջինս նույնքան ագրեսիվ է իրեն պահում, որքան Հյուսիսային Կորեայի իշխանությունները։ Չի կարելի Հյուսիսային Կորեային պատասխանել նույնպիսի արտահայտություններով, և հույս հայտնել որ ԱՄՆ-ում կգերիշխի նրանց տեսակետը, ովքեր նման դժվար խնդիրների լուծմանը մոտենում են ավելի խելամիտ կերպով, այլ ոչ թե զգացմունքներին են տրվում և տաք գլխով դատողություններ անում,ասել է նա:
