Վանաձորում քարերով ջարդել են Պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատարի Mitsubishi Montero-ն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 19-ին, ժամը 23։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքում քարերով կոտրել են Աղայան փողոցի շենքերից մեկի բակում կայանված 38-ամյա Արմեն Բեժանյանին պատկանող Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և բեռնախցիկի դռան ապակին։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել այն ժամանակվա ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետի տեղակալ Վանյանը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախանձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև աշխատում են մեկ այլ վարկածի ուղղությամբ, ըստ որի՝ հնարավոր է դեպքը կատարված լինի Ա. Բեժանյանի մասնագիտական գործունեության հետ կապված, քանի որ վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները հսկայածավալ աշխատանքներ են կատարել ու շարունակում են կատարել ոստիկանության Լոռու մարզային վարչության և մարզի տարածքային բաժինների ծառայողների հետ հանցագործությունների կանխման, նախականխման, քրեածին իրավիճակը իրենց վերահսկողության տակ պահելու ուղղությամբ, և չի բացառվում, որ արարքը կատարած լինեն պարեկներից «նեղսրտածները»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բեժանյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար։

դիտվել է 802 անգամ
Լրահոս
Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների՝ այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում ու իրենց գոհունակությունն են հայտնում․ Կիրանցի բնակչուհու արձագանքը Վիճաբանություն, նռնակի պայթեցում՝ բակում.Ֆուչիկի փողոցում միջադեպի գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ, սակայն դատարանը դրանք հաշվի կառնի․ դատարանը մերժեց միջնորդությունը Դատախազությունը բանակցում է Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարը Հայաստան վերադարձնելու համար Տեղի է ունեցել գազի արտահոսք. ոստիկանությունը՝ ավտոմեքենայում պայթյունի դեպքի մասին Ընդամենը 1 միլիարդ դրամ ՝ ջրհեղեղից տուժած 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների տերերին Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն 50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան․ 24news Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am