Աշտարակում 14-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Օգոստոսի 9-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Սիսակյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվական բաժնից, տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:
