Իրանի լայնածավալ զորավարժությունները՝ Ադրբեջանի սահմանին ու ԱՄՆ-ի «ներթափանցումը»

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

«ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, և մենք կոչ ենք արել երկու առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավելագույնս օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետը հետևյալն է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների հաղթահարման ու տևական խաղաղության հասնելու գործում։ Չկա Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է»,- նշել է Պատելը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները նույն կերպ իր աջակցությունն էր հայտնել 1991-ին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնման ժամանակ՝ իրադարձություն, որը «երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը»։

ԱՄՆ-ի ակտիվությունը մեր տարածաշրջանում պայմանավորված չէ բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ: Հայաստանի երկու հարևաններից մեկը՝ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ պետությունը ԱՄՆ-ի դաշնակիցն է, որի հետ ԱՄՆ-ն որոշակի խնդիրներ ունի: Էրդողանը չի զլանում երբեմն հստակ քննադատություններ հնչեցնել Վաշինգտոնի ուղղությամբ:

Ամերիկյան վարչակազմին էլ դուր չեն գալիս Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, համագործակցության բարձր մակարդակը: Եվ այս համատեքստում չի բացառվում, որ Թուրքիային պատժելու տեսանկյունից՝ ամերիկյան վարչակազմը բանեցնի հարավկովկասյան գործոնը:

ԱՄՆ-ը մտել է մեր տարածաշրջան ու բավական ակտիվ է: Վաշինգտոնը փորձում է գրավել Ռուսաստանը զբաղեցրած տեղը և ինչ-որ առումով մեղմել թուրքական ակտիվությունը: Նկատենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել էր Գեղարքունիքի մարզ, դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում էր, որ նա եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ: Այցի ընթացքում Մարկ Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։

Իսկ Հայաստանի մյուս հարևանի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը գատնիք չէ: Իրանը շարունակում է չվստահել ԱՄՆ-ին՝ որպես Իսրայելի դաշնակից, դրանից բխող բոլոր հետևանքներով:

Արդյո՞ք Թեհրանում հավատում են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններին, թե ԱՄՆ-ը շահագրգռված է տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան: Օրերս ճեպազրույցում նման միտք էր արտահայտել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Ընդգծելով, որ Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ լրագրողներից մեկը մասնավորապես հետաքրքրվել էր Փրայսից, թե այդ առնչությամբ ի՞նչ մեկնաբանություն ունի։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը պատասխանել էր՝ առանձնահատուկ մեկնաբանություն չունի՝ շարունակելով․ - «Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ թուլացնելու երկու երկրների միջև լարվածությունը, ինչպես նաև ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»։

Նկատենք, որ Իրանը հոկտեմբերի 17-ին լայնածավալ զորավարժություններ սկսեց Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում, դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։

Ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի զինված ուժերը Ադրբեջանի հետ սահմանակից այս շրջաններում արդեն երրորդ անգամ են լայնածավալ զորավարժություն անցկացնում։ Վարժանքների նախօրեին պաշտոնական Թեհրանը կրկին պնդեց, թե դրանք պլանային են, և իրականացվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։

Իրանական «Թասնիմ»-ի թղթակից Սեյեդ Մոհամադը, սակայն, տեղից հաղորդում է, որ այս անգամ զորավարժությունների աշխարհագրությունն ավելի ընդարձակ է, բացի այդ, առաջին անգամ նախատեսվում է նաև Արաքսի վրա լողացող կամուրջ տեղադրել՝ տեխնիկայի տեղափոխման համար։ Լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ վարժանքները սկսվել են հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին։

Դիմելով շարք կանգնած հազարավոր զինվորներին՝ Կորպուսի հրամանատար Հոսյեն Սալամին ընդգծել է՝ բարեկամություն են ուզում հարևանների հետ, եթե վերջիններս չունեն այլ նպատակներ։ «Մեր քաղաքականության հիմնական սկզբունքն է՝ քանի դեռ մեր հարևանը, կամ՝ այլոք, դավադրություն չեն սկսել մեր երկրի դեմ, կամ՝ թշնամություն չունեն Իրանի ժողովրդի հանդեպ, բարեկամության մեր քաղաքականությունը կմնա անփոփոխ», - ասել է Սալամին։

Հիշեցենք, որ անցած շաբաթ, զորավարժությունների մեկնարկից օրեր առաջ Իրանի նախագահը Ադրբեջանի առաջնորդին կրկին զգուշացրել էր, որ Թեհրանը չի հանդուրժի պատմական սահմանների և հայ-իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն։ Դիմելով զինվորներին, այդ մասին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսյեն Սալամին է խոսել, ընդգծելով՝ Թեհրանը այդ դեպքում կարող է և չեզոք դիրք չգրավել։ «Մենք կուզեինք, որ մեր հարևաններն իրենց խնդիրները լուծեին առանց ագրեսիայի և առանց պատերազմի, որովհետև մենք մեր շահերն ունենք այստեղ, և երբեմն, երբ աշխարհի այս անկյունում փոփոխություններ են լինում, մեր ազգային շահերը կարող են հայտնվել վտանգի տակ։ Այդ դեպքում մենք չեզոք չենք և պաշտպանում ենք մեր կենսական շահերը։ Մեր կարմիր գիծն է՝ սահմանների փոփոխություն չպետք է լինի, և բոլոր հարցերը պետք է լուծվեն հարևանների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչմամբ», - ընդգծել էր նա։

Բրիտանական Independent-ի պարսկերեն հավելվածը գրել է․ «Իրանցի պաշտոնյաներից շատերն են կարծում, թե Ադրբեջանը՝ Իսրայելի ու Միացյալ Նահանգների աջակցությամբ, փորձում է վերահսկողության տակ առնել Հայաստանի հետ սահմանը, որը կենսական նշանակություն է ստացել Թեհրանի համար՝ միջազգային պատժամիջոցների խստացումից հետո»։

Հրապարակավ ընդդիմանալով նման փորձերին՝ Իրանի իշխանությունները նաև հայտարարում են, թե դեմ են Հարավային Կովկասում օտարերկրյա զինված ուժեր տեղակայելու փորձերին՝ ցանկացած պատրվակով։ Այս մասին հայտարարությունը տարածվեց հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդներ տեղակայելու որոշումից հետո։ «Պաշտոնական Թեհրանը մտավախություն ունի, որ տարածաշրջանում Իսրայելի, կամ՝ Եվրոպայի ներկայության արդյունքում ի վերջո կկորցնի իր համար ռազմավարական նշանակություն ունեցող սահմանը», - գրում է բրիտանական Independent-ի պարսկերեն հավելվածը։

Ուշագրավ է, որ օրեր առաջ Իրանը հայտարարեց իսրայելական լրտեսական ցանցի չեզոքացման մասին: Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում Իսրայելի օգտին աշխատող 10 գործակալներ են ձերբակալվել: Ըստ իրանական Fars գործակալության՝ Իսլամական հանրապետության հատուկ ծառայությունների պնդմամբ՝ բոլոր ձերբակալվածներն ուղիղ տեսակապի մեջ են եղել իսրայելական հետախուզության՝ «Մոսադ»-ի աշխատակիցների հետ։

«Ձերբակալվածները հրկիզում էին Իրանի անվտանգության ծառայությունների հետ առնչվող մարդկանց մեքենաներն ու տները, լուսանկարներն ուղարկում «Մոսադ»-ի աշխատակիցներին և դրա դիմաց կանխիկ գումար ստանում», - հաղորդել էին իրանական աղբյուրները։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1868 անգամ
Լրահոս
Չի բացառվում, որ ՍԴ-ն մինչև ապրիլի 18-ը որոշում կայացնի Հայաստանի համակարգողը փոխվել է Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային վիճակ է «Կինտոյի գլխարկը դրել, եկել է Կապան» Պուտինն ու Ուիտկովն ավարտեցին բանակցությունները The Times-ը բացահայտել է, թե ինչ դեր է խաղացել Բրիտանիան ուկրաինական հակամարտության մեջ Էրդողան. Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային ծրագրի հարցում. Վիտկոֆ Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրա Ուկրաինական հակամարտության կրակը վերջ տալու ամենաարագ ճանապարհը Օվսյաննիկովը Լոնդոնում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Դատախազը խնդրում է Խաչատուրյանին մեղավոր ճանաչել Սպիտակ տուն. Թրամփը բաց է Չինաստանի առևտրային գործարքի համար ԱՄՆ-ը Ռուսաստանում Ուիթկովի բանակցությունները համարում է ուկրաինական կարգավորմանն ուղղված քայլ Փաշինյանի և Հակոբյանի կատարած այցի ժամերին Թբիլիսիից ինքնաթիռը թռել է Սյունիք և անկանոն պտտվել երկնքում Կադիրովը հայտարարել է կամավորների մեկ այլ խմբի ուղարկման մասին Ինչ սպասել Ուիթկովի հետ հանդիպումից հետո Հրատապ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել ԿԿՀ-ն տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին՝ 300,000 ՀՀ դրամի չափով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ կոչով դիմելով Թրամփին Հանդիպման ընթացքում ովքեր են ուղեկցել Պուտինին և Թրամփի բանագնացին Աննա Հակոբյանին ուղեկցող պարեկները՝ վթարի պատճառ. շարասյունը չի կանգնել` օգնություն ցուցաբերելու Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող փաստաթղթերը և քարտեզները Ադրբեջանը պահանջում է Նժդեհի, ՀՀԿ-ի և Շանթ Հարությունյանի արգելումը Հայաստանում Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և այդ գործընթացի շրջանակում հայ բանտարկյալների ազատ արձակում. Ջարեդ Գենսեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am