Եռակողմ հանդիպմանն ընդառաջ․ Նիկո՛լ, ողորմելի՛, սարսափելի վիճակում ես․ Աշոտ Գրիգորյան (video)

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության հայտարարությունը:


Եվրոպահայերի Ֆորումի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյան.
Եվրոպայի հայերը ցասումով ընդունեցին այն խայտառակ ակտը, որը կատարվել է ՀՀ իշխանությունների կողմից մեր երկրի շահերը սատարող և թուրք ազերական տանդեմի դեմ ամենաակտիվ պայքար մղող երկու հանրահայտ գործիչների` ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի և համաշխարհային մեծ համբավ ունեցող, խոշորագույն մեդիա RT-ի գլխավոր տնօրեն, հայազգի ամենահզոր անհատներից Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ արգելելու շուրջ։
Սա, իսկապես, աղաղակող ակտ է և ակնհայտորեն միտված է ՀՀ ռազմավարական կարևորագույն գործընկեր ՌԴի հետ հարաբերությունները խաթարելուն և երկիրը արևմուտքի վերահսկողության և Թուրքիայի գերիշխանության տակ դնելուն։ Նման գործընթացը հղի է լուրջ վտանգներով։ ԱՄՆ-ն և նրա գործակիցները, մասնավորապես` Թուրքիան ու Ադրբեջանը, ահռելի գումարներ են ծախսում Հայաստանը Ռուսաստանից անջատելու և Հարավային Կովկասում ՌԴի և Իրանի դեմ նոր ռազմաճակատ բացելու համար։ ԵՀՄՖն հայտարարում է, որ ողջ հայության հիշողությունների մեջ խիստ թարմ է անցյալ դարասկզբին իրականացված ցեղասպանությունը թրքական իշխանությունների կողմից և երկրորդ նման ոճրագործություն մեր ազգը թույլ չի կարող տալ։
ԵՀՄՖն դիմում է աշխարհասփյուռ հայությանը կոչով՝ ոտքի՛։ Մենք միասնական ուժով պետք է դատապարտենք մեր ազգի թշնամիներին ակնհայտորեն վաճառված այս հակազգային վարչապետի և նրա հանցախմբի գործողությունները։
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հայտարարում, որ եթե այսօր աշխարհասփյուռ հայությունը ոտքի չկանգնի, ապա հետևանքները կարող են լինել աղետալի մեզ համար։
Ազգ, ոտքի՛։ Մեր երկրի փրկությունը մեր ձեռքերում է։ Պետք է վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանին ներկայացնենք վերջնագիր իշխանությունն անմիջապես արտերկրի և ՀՀ բացառիկ արհեստավարժ մասնագետների կազմված ժամանակավոր կառավարությանը զիջելու պահանջով։
ԵՀՄՖն տարիներ իվեր գործել է և իր շուրջն է հավաքել հայության ամենապրոֆեսիոնալ և ակտիվ գործիչներին, որոնք ունակ են երկիրն այս արհավիրքից ազատելու։
Ոտքի՛. պահանջում ենք վարչապետի անհապաղ հրաժարականը և իշխանությունն Արհեստավարժների ժամանակավոր կառավարությանը հանձնելու գործընթացի իրականացումը։

դիտվել է 515 անգամ
Լրահոս
Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am