Հովհաննես Սահակյանը պաշտոն է ստացել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Սահակյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ: Սահակյանը Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր էր Հանրապետական խմբակցությունից: Կարեն Կարապետյանի որոշմամբ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից օգոստոսի 7-ին ազատվել էր Արտակ Ղազարյանը:
