Դոնբասում վիրավորվել է Սեմյոն Պեգովը
WarGonzo- տելեգրամյան ալիքը հայտնում է, որ ռուս լրագրող, բլոգեր Սեմյոն Պեգովը վիրավորվել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության գոտում:
Ինչպես հաղորդվում է՝ Պեգովը հոսպիտալացվել է ոտքի վնասվածքով, և այժմ նրան վիրահատում են Դոնեցկի վնասվածքաբանության բժիշկները։
