Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել
ՌԴ Իրկուտսկ քաղաքում «Սու» կործանիչն ընկել է երկհարկանի տան վրա։ Այս մասին կիրակի իր Telegram-ալիքում գրել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Երկու օդաչուները զոհվել են, բնակչության շրջանում զոհեր չկան։ Գետնին հրդեհը մեկուսացվել է»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
