Անհամապատասխանություններ Էկոնոմիկայի նախարարությունում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անհամապատասխանություններ հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին:

Օրինակ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրով սուբսիդավորումը պետք է իրականացներ այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվեին 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին եւ կոոպերատիվներին՝ 0 %, սակայն թվով 110 վարկերից 3-ի սուբսիդավորումն իրականացվել է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվել են 5 տոկոս տոկոսադրույքով՝ նախատեսված 2 տոկոսի փոխարեն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նախարարությունում ներքին աուդիտի համակարգը չի գործել։ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հանրային հատվածի կազմակերպության ղեկավարը պետք է ապահովեր կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը եւ գործունեությունը, որը, ըստ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, պետք է գործեր նախարարի ենթակայության ներքո։

Ներքին աուդիտի իրականացման ստորաբաժանում նախարարության կառուցվածքում, սակայն, չի ստեղծվել, իսկ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ ներքին աուդիտը իրականացնելու համար հրավիրված անձանց գնման ընթացակարգեր չի կազմակերպվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am