«Էրիկ Ալեքսանյանը մեզ չի բողոքել, որ իր ձերբակալումն ապօրինի է»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման փաստին։ Հիշեցրինք, որ փաստաբանի կողմնակիցներն ասում են՝ սա քաղաքական հետապնդում է իրենց ընկերոջ նկատմամբ։ «Փաստաբանի մասով մենք ձերբակալման առաջին ժամերին այց ենք իրականացրել, հենց տեղում իր հետ զրուցել են իմ ներկայացուցիչները, հասկացել ենք՝ ինչ խնդիրներ ունի փաստաբանը, կապի մեջ եմ եղել նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հետ»,- ասաց Գրիգորյանը։

Ապա, անդրադառնալով գնահատականներին, ասաց․ «Դատարանում պիտի գնահատման առարկա դառնա։ Հիմա փաստաբանի կողմնակիցները կարող են պնդումներ անել, ես ծանոթ չեմ քրեական գործին եւ չեմ կարող օբյեկտիվորեն որեւէ բան ասել էդ մասով, թե որքանով է հիմնավոր։ Բայց գործի արդար քննության ընթացքում պիտի գնահատման առարկա դառնա, թե անձի փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում արդյոք լիազորությունների չարաշահման մասին կոնկրետ դեպքով հնարավո՞ր է խոսել, թե՞ ոչ, թե՞ դա բխում է փաստաբանի լիազորություններից»։


Իսկ երբ Էրիկ Ալեքսանյանը Ձեր աշխատակիցներին ներկայացրել է իրավիճակը, չի՞ դժգոհել, որ իր իրավունքները խախտվել են, ապօրինի է այս ամենը եւ այլն։

Չէ, նման դժգոհություն հանդիպման ժամանակ չի հնչեցվել, մեզ նման բողոք-պահանջ չի ներկայացվել փաստաբանի կողմից՝ առ այն, որ ինքը համարում է, որ դա ապօրինի է, եւ այլն։ Պայմանների հետ կապված է քննարկում իրականացվել, նաեւ՝ ձեւաչափի, ուղղակիորեն նաեւ խնդիր ենք ունեցել էդ պահին ապահովելու, որ իր փաստաբանն իրեն հասանելիություն ունենա, որ պաշտպանությունն էֆեկտիվ իրականացվի, բայց մեզ նման բողոք չի ներկայացվել ձերբակալման մասով։

Այսինքն՝ բողոք չի՞ եղել իր կողմից, որ ձերբակալումն ապօրինի է։

Ոչ, իր կողմից մեր ներկայացուցիչներին նման բողոք չի եղել։

Իսկ դատավորի կալանավորման մասով ի՞նչ կասեք։

Դատավորի մասով տեղեկություն չունեմ, գործընթաց է, պետք է դատական քննության առարկա դառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am