«Գազի գնի շուրջ բանակցությունը կավարտվի նոր միութենական պետության մեջ մտնելով»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 18-19-ը դադարեցվել էր Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդմամբ՝ պատճառը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայր գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելն էր։ «Գազպրոմը» նաեւ հայտնում էր, որ այս երկու օրը հանրապետության սպառողները գազ են ստանալու «առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»։ Վերականգնվե՞ց, թե՞ ոչ գազամատակարարումը՝ մեր հարցին ընկերությունից պատասխանեցին, որ այո, վերականգնվել է, դեռ երեկ։

Այնուամենայնիվ, որոշակի սպասում կա, որ Հայաստանի ներկայիս անորոշ, խոցելի վիճակում հնարավոր է, որ գազի մատակարարման հարցում քաղաքական կոմպոնենտ ի հայտ գա, եւ Ռուսաստանը գազն օգտագործի որպես Հայաստանի հնարավոր արեւմտյան կողմնորոշման դեմ ուղղված ճնշման գործիք։ Մանավանդ, որ խոսակցություններ կան, թե Ռուսաստանը Հայաստանին սպառած գազի դիմաց պարտքի մեծ հաշիվ է ներկայացրել։ Այս մասին օրերս հայտարարել էր «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։


Նախկին պատգամավորը գրել էր, որ, սահմանային անվտանգության խնդիրներին զուգահեռ, Հայաստանի առջեւ կանգնելու են էներգետիկ եւ գազային հիմնահարցեր, իսկ էներգետիկ դիվերսիֆիկացման փորձերը կհանդիպեն դիմադրության: «Հայաստանի առջեւ իրերի այս վիճակը գերկախվածությունը նվազեցնելուն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումն է։ Հայաստանն ունեցել է եւ ունի բազմաթիվ չիրացված հնարավորություններ՝ դա անելու Միացյալ Նահանգների, Կանադայի, եվրոպական երկրների հետ»,- գրել է Արման Բաբաջանյանը։

Մեր պետությունը միշտ համաձայնել է «Գազպրոմի» առաջարկած գներին ու նորմալ սպառում է իրականացրել, որտեղի՞ց է գոյացել պարտքը։ Մեր հարցին Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «Պարտքը սարքվել է մեր գլխին, ահռելի թիվ է, ո՞ւմ է հետաքրքիր մնացածը։ Կոնկրետ չափի մասին հիմա չեմ ուզում խոսել, լուրջ խնդիր կա։ Մենք դրա տակից դուրս չենք գա։ Սկսել են նոր մեթոդով հաշվարկներ անել՝ առանց քննարկելու։ Պետք է բանակցել ու հրաժարվել»։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ ճնշումներ գործադրեն՝ գազի գործոնն օգտագործելով, մանավանդ՝ հիմա շատ է խոսվում Հայաստանի քաղաքական վեկտորը փոխելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ «Իհարկե, պարտքի մասով նորությունը եկել է ի պատասխան Նիկոլի՝ զենքի փողը վճարել-չստանալու մասին հայտարարության»,- ասում է արեւմտամետ գործիչը։

Մյուս կողմից, հիշենք, որ Հայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում ՌԴ-ին՝ այն դեպքում, երբ եվրոպական երկրներին ՌԴ-ն այդ նույն գազը վաճառում է խմ-ն 1500 դոլարով, 1335 դոլարով ավելի թանկ։ Այսինքն՝ եթե տարեկան բերում ենք 2 մլրդ խմ գազ, ապա ստացվում է, որ Հայաստանը տարեկան մոտ 2 մլրդ 600 մլն դոլարի սուբսիդիա է ստանում ՌԴ-ից՝ ամսական 220 մլն դոլար։ Այս հաշվարկներն արել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ապացուցելու, թե որքան վտանգավոր է վեկտորի փոփոխությունը, եւ ինչ կարող է հետեւել մեր արեւմտամետ խաղերին։ Հասկանալի է, որ այս բարեգործությունը գին ունի։

Նման լավություն Վ․ Վ․ Պուտինն անում է նաեւ Բելառուսին։ Իսկ Բելառուսը միութենական պետության մաս է կազմում եւ Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հայաստանը նաեւ ԵԱՏՄ-ի մեջ է, որտեղ հատուկ մաքսատուրքեր չկան, եւ մենք դրանից էլ ենք օգտվում։ Եվ ամենակարեւորը՝ օգտվում ենք 2013 թվականի օրենքից, որով մեր նկատմամբ սահմանված է կիրառել գազի գնի այն գործակիցը, որը գոյություն ունի Ռուսաստանի Օրենբուրգի մարզում։

2013 թվականի պայմանագիրը կնքվել է 30 տարով, այսինքն՝ գործում է մինչեւ 2043 թվականը, սակայն, ըստ այդ պայմանագրի, կողմերը կարող են ցանկացած պահի այն խզել՝ 6 ամիս առաջ միմյանց նախազգուշացնելով։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ասել՝ ես հիմա ֆորսմաժորային իրավիճակում եմ, եւ առաջարկել Հայաստանին՝ նոր գին պայմանավորվել։ Այս նոր գինը, Հայաստանի հակառուսական խաղերի պարագայում, հավանաբար, կմոտենա եվրոպականին։

Այս դեպքում էլ Բագրատյանը հաշվարկ ունի․ եթե մեզ մոտ գազի գինը մոտենա միջազգայինին, ապա կենսամակարդակի անկումը կդառնա 30 տոկոս, իսկ աղքատությունը կանցնի 50 տոկոսից։ Ինչ խոսք, այս պարագայում մեզ, անշուշտ, նոր բանակցություններ են պետք ՌԴ-ի հետ եւ նոր բանակցություն՝ գազի գնի շուրջ։ Բայց չի բացառվում, որ այդ բանակցության ավարտը լինի նոր միութենական պետության մեջ մտնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am