Մեր դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Ջերմուկից մեզ հաղորդում են, որ թշնամին ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը, այլեւ ամեն օր ամրացնում է դիրքերը։ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ջերմուկը հիմա վտանգի տակ է՝ ցանկացած պահի կարող են մինամյոտներով Ջերմուկ քաղաքը հավասարեցնել հողին։ Ընդամենը 4 կիլոմետր, Ջերմուկի «Գոմեր» կոչվող հատվածի վերեւը նստած են թուրքերը ու շատ քրտնաջան շինաշխատանքներ են կատարում, ճանապարհներ են սարքում, ու տեսնեք՝ ինչ ձեւի»։ Իսկ ինչքա՞ն են առաջ եկել եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացնում։


«Ամբողջ գծով, բացի մի կետից, որ մեր ջոկատն էր, որտեղ մի սանտիմետր թշնամին առաջ չի եկել, մնացած տեղերում մինչեւ ութ կիլոմետր ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ջերմուկի ուղղությամբ բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, նախկին մեր դիրքերի 90 տոկոսը, որոնք մեր զինվորներն էին պահում, հիմա ադրբեջանցիներն են այդ դիրքերում նստած։ Մոտավորապես 15 դիրք ենք կորցրել։ Մի դիրքն էլ մյուսից մեկ, երկու, երեք, չորս, երբեմն ավելի կիլոմետր տարածքով են իրարից հեռու»։


Ի՞նչ աշխատանքներ են կատարում ադրբեջանցիները։ «Նրանք ցանկացած պատերազմի ժամանակ երբ տարածք են գրավում, առաջինը ճանապարհներ են կառուցում ու շատ արագ։ Նպատակը, որ արագ զինտեխնիկա, զորք շարժեն այդ ճանապարհով։ Մեր տարածքներում մարդիկ ոտքով են սնունդ հանում, թշնամին այնպիսի արագությամբ է ճանապարհներ սարքում, այնպիսի որակի, որ կարող եք այդ սարերի մեջ անգամ մարդատար մեքենաներով արագընթաց սլանալ։ Իրենց զինվորի մասին մտածելով՝ խրամատներ են փորում՝ երկաթբետոնե, ահռելի ծավալով, մրջյունների նման աշխատում են։ Անգամ վերջերս, երբ մեր տրակտորին ու կամազին խփեցին, այդ ժամանակ դա մեր վերահսկողության տակ էր... խփեցին ու բերեցին իրենց դոմիկները  հենց այդ բլուրում դրեցին ու նստեցին։ Ու հակահարված չեղավ, որովհետեւ կրկին արգելված էր կրակ բացել»։

  

դիտվել է 676 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am