Քրեական վարույթ է նախաձեռնվել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ. հետախուզում կհայտարարվի՞

«Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, քրեական վարույթ է նախաձեռնվել նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող գործը վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ըստ մեր տեղեկությունների, Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն հրաժարվել է գնալ և մեկնել է Հայաստանից։

Ամենայն հավանականությամբ, նրա հանդեպ կհայտարարվի հետախուզում։ Թե պատգամավորական տարիներին ձեռնարկատիրությամբ չզբաղված Ուրիխանյանն ինչ եկամուտներ է ունեցել, այն էլ՝ առանձնապես խոշոր չափերի, դեռ կպարզվի։


Եթե հավելենք, որ վերջերս որոշ լրատվամիջոցներով մեծ աղմուկ բարձրացվեց Ուրիխանյանի այժմյան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ, որի առթիվ մի շարք դատական գործեր են սկսվել, ստացվում է, որ Տիգրան Ուրիխանյանի շուրջ օղակը սեղմվում է, և նպատակ կա նրան միանգամից ու ամբողջապես չեզոքացնել։ Հիշեցնենք, որ անցած ամիս Ուրիխանյանը հանդես էր եկել իշխանությունների ու հատկապես Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նախկին իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ և մեղադրել էր նրանց «երկիրը միասնաբար կործանելու մեջ»։ Նա հայտարարել էր, որ հոկտեմբերի 20-ին ժամը 20-ին տեղի կունենա «շարքից դուրս» իրադարձություն:

Քանի որ այդ օրը մոտեցել էր, երեկ «Փաստը» կապ հաստատեց Տիգրան Ուրիխանյանի հետ, սակայն վերջինս խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ միայն նշելով, որ նշված օրը և ժամին իր Youtube-ի ալիքով և Ֆեյսբուքի պաշտոնական էջում ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ, որից հետո, նրա խոսքով, «թեժ է լինելու»: Նա հրաժարվեց պատասխանել նաև քրեական վարույթի հետ կապված որևէ հարցի:

Ի դեպ, ՀՀ ոստիկանության մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ վերջերս ոստիկանությունը գրավոր ծանուցել է Ուրիխանյանին ՀՀ զենքի մասին օրենքը խախտելու մասին։ Նախաձեռնվե՞լ է այդ մասով քրեական վարույթ, թե ոչ, դեռ հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 914 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am