Գլենդելի հայերը պետք է դաս տան «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարությանը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Երեք տարի առաջ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, «Ամերիկանա» առևտրի կենտրոնի պաշտոնյաները Գլենդելում ապօրինաբար և ամբարտավանորեն արգելեցին Հայոց ցեղասպանությանն առնչվող շապիկների վաճառքը երեք հայ երիտասարդների կողմից, որոնք պայմանագիր էին կնքել, նախօրոք ներկայացրել իրենց ապրանքը և վճարել կրպակի վարձակալության համար: Այնուհետև, «Ամերիկանայի» լիզինգի ավագ տնօրեն Դորիս Նեշիվաթը էլեկտրոնային նամակով նախազգուշացրեց հայ երիտասարդներին՝ «Ցեղասպանության թեմայով ցանկացած մարզահագուստ, շապիկ, հեռախոսի ծածկոց և ցեղասպանության թեմայով որևէ բան պետք է ամբողջությամբ հանվի վաճառքից»: Իմ խմբագրականում «Ամերիկանայի» սկանդալային և անհիմն պահվածքը մերկացնելուց  և տեղի հայ համայնքի բողոքներից հետո, «Ամերիկանան» կիսատ-պռատ ներողություն խնդրեց՝ տգեղ միջադեպը ներկայացնելով որպես «թյուրիմացություն» և թույլ տվեց հայ երիտասարդներին վաճառել իրենց շապիկները: Հայ համայնքը, որի թիվը հասնում է մոտ 100 հազարի՝ Գլենդելի բնակչության կեսը և «Ամերիկանայի» գնորդների մեծ մասը, պետք է վերջապես իմանա, թե ինչն է ստիպում «Ամերիկանայի» ղեկավարներին բազմիցս դեմ լինել Հայոց ցեղասպանության հրապարակմանը: Լինելով խելացի գործարարներ, նրանք պետք է գիտակցեն, որ հակաարդյունավետ է թշնամանալ իրենց հաճախորդների մեծամասնությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիրավորական դիրք գրավելով: Վերջին շաբաթներին «Ամերիկանայի» ղեկավարները մեկ անգամ ևս թշնամական դիրք գրավեցին՝ հրաժարվելով տարածք տրամադրել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գովազդային վահանակը տեղադրելու համար, որը նկարահանել են հեռուստաաստղեր Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսը: Այս անգամ ևս «Ամերիկանայի» պաշտոնյաները առաջ են քաշել անհեթեթ և վիրավորական պատճառներ՝ վճարովի գովազդը մերժելու համար: «Ամերիկանայի» արտաքին գովազդի գործակալությունը՝ Outfront Media-ն, ասել է վավերագրական ֆիլմի հեղինակներին, որ «Ամերիկանայի» ղեկավարները, առանց դիտելու վավերագրական ֆիլմը, զգում են, որ այն «շատ քաղաքական» է: Խայտառակություն... Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը չի կարող պիտակավորվել որպես «շատ քաղաքական»: Սա մարդու իրավունքների հարց է, որը քաղաքականության հետ կապ չունի... Երբ ես իմացա, որ «Ամերիկանայի» գլխավոր տնօրեն Ջուլի Ջորեկին էր, որ գովազդը մերժելով օգտագործել էր «շատ քաղաքական» եզրը, զանգահարեցի նրան՝ բացատրություն պահանջելով: Ի պատասխան, ես էլեկտրոնային նամակ ստացա «Ամերիկանայի» հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնի պատասխանատու Էմիլի Դևիսից, որտեղ նշված էր. «Մենք խիստ չափանիշներ ունենք մեր գովազդների համար և ուշադիր հետևում ենք դրանց բոլորի բովանդակությանը: Այս գովազդը չի համապատասխանում գովազդային ուղեցույցների մեր չափանիշներին ամբողջ Հարավային Կալիֆորնիայի մեր տարածքներում»: Այս զգուշությամբ պատրաստված հայտարարությունը բացարձակ անիմաստ է... Ուստի, ես նորից գրեցի Էմիլի Դևիսին, զարմանք հայտնելով, թե ինչպես կարող է վավերագրական ֆիլմի գովազդը «չհամապատասխանել «Ամերիկանայի» գովազդային խիստ չափանիշներին», երբ փաստացի, «Ամերիկանայի» ղեկավարները մերժելուց առաջ ոչ ֆիլմն էին տեսել, ոչ էլ գովազդային վահանակի տեքստը: Միակ տեղեկությունը, որ «Ամերիկանայի» պաշտոնյաները ունեին այն էր, որ գովազդը եղել է Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի համար: Ես հարցրեցի Դևիսին, արդյոք նա ենթադրում է, որ Հայոց ցեղասպանության թեման խախտում է Ամերիկայի «գովազդի խստագույն չափանիշները»: Իր պատասխանի վրա երեք օր մտածելուց և ավագ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, Դևիսը պատասխանեց, որ իրենք հավատարիմ են մնում իրենց նախորդ պատասխանին... «Ամերիկանայի» հետ փակուղի մտնելուց հետո, անցյալ շաբաթ ես այլընտրանք չունեի, բացի Գլենդելի քաղաքային խորհուրդ դիմելուց, որտեղ խորհրդի հինգ անդամներից չորսը հայեր են: Հենց միայն այս փաստը, որը հայտնի էր «Ամերիկանայի» ղեկավարներին, ևս մեկ լուրջ սխալ հաշվարկ էր նրանց կողմից, քանի որ նրանք օրենքով պարտավոր են պահպանել բազմաթիվ պայմանագրեր, որոնք կնքել են քաղաքային խորհրդի հետ՝ առատաձեռն սուբսիդիաների և բավականին շահավետ վարձակալության վճարների դիմաց: Այս իրավական պարտավորություններից ցանկացած շեղում կարող է ստիպել քաղաքային խորհրդին վճռական գործողությունների դիմել «Ամերիկանայի» դեմ՝ կնքված պայմանագրերը ի կատար ածելու համար: Քաղաքային խորհրդում իմ հրապարակային ելույթում ես կոչ արեցի քաղաքային իշխանություններին խնդիրը լուծելու համար հանդիպել «Ամերիկանայի» և հայ համայնքի ղեկավարների հետ: Հակառակ դեպքում, համայնքը այլընտրանք չունի բացի բողոքների և բոյկոտի դիմելուց: Քաղաքային խորհրդին դիմելիս, ինձ միացավ նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի համայնքի հանրային կապերի տնօրեն Մարգարիտա Բաղդասարյանը: Քաղաքային խորհրդի անդամները, բնականաբար, համակրանքով էին վերաբերվում մեր ներկայացումներին և խոստացան միջամտել՝ ամերիկյան ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելով: Հանդիպման նպատակը պետք է լինի ոչ միայն վերջին սխալ որոշման ուղղումը, այլ պարզաբանումը, թե ամերիկյան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերի բազմիցս մերժումների հետևում ինչ է կանգնած: Մենք պետք է մեկընդմիշտ լուծենք այս հարցը... Մենք չենք կարող շարունակ գործ ունենալ «Ամերիկանայի» պաշտոնյաների կողմից պարբերաբար ծագող ցեղասպանությանն առնչվող առարկությունների հետ: Մենք պետք է իմանանք, թե որն է «Ամերիկանայի» պաշտոնյաների այս կրկնվող անզգա և վիրավորական պահվածքի պատճառը: Եթե նրանք շարունակեն թշնամական վերաբերմունք ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, գուցե բողոքների և բոյկոտի միջոցով նրանց գրպանին հարվածելը, ինչպես նաև քաղաքային խորհրդի ճնշումները, կստիպեն «Ամերիկանայի» ղեկավարներին ուշքի գալ... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am