Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է․ Վահան Բադասյան

«Իրավունք» թերթը գրում է․ «Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է: Որ պահին խաղաղապահ զորախումբը դուրս եկավ, մենք պետք է իրենցից, այսպես ասած, մի ոտք շուտ դուրս գանք, որպեսզի չցեղասպանվենք: Ու սա ոչ նորություն է, ոչ՝ գաղտնիք»: Անդրադառնալով Արցախի ապագային եւ առկա մարտահրավերներին՝ ասաց անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա: Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը եւս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որեւէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի առաքելության դուրսբերում: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը, գոնե այս պահի իրողությունները հաշվի առնելով, թույլ չի տալու խաղաղապահների առաքելության երկարաձգումը: Ի՞նչ է լինելու այդ դեպքում:


Ես համոզված եմ, որ ռուսները չեն գնալու այստեղից, եւ որ նրանք եկել են անժամկետ տեղակայվելու նպատակով: Որովհետեւ նրանք դեռեւս 20-25 տարի առաջ էին դրան ձգտում, երբ սկսվել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը: Այդ աշխատանքների հիմքում եղել է խաղաղապահ զորքերի տեղակայումը: Իսկ խաղաղապահ զորքեր ասելով՝ կա՛մ պետք է Թուրքիան գար, կա՛մ՝ ՌԴ-ն: Իսկ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ակնհայտ ցույց տվեց, որ այս տարածաշրջանը գտնվում է իր տիրապետության տակ:

Պարոն Բադասյան, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական հակամարտությունը Արցախի վրա:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը արդեն իսկ Արցախի վրա ունեցել է իր ուղղակի ազդեցությունը, եւ հնարավոր է՝ դեռ ունենա: Որովհետեւ ՌԴ-ի թուլացման հետ մեկտեղ Թուրքիան դիրքավորվում է տարածաշրջանում: Այդ մասին քաջատեղյակ է նաեւ ՌԴ-ն: Միշտ էլ այդպես է եղել, որովհետեւ ՌԴ-ն եւ Թուրքիան միշտ իրենց տարաձայնությունները լուծել են հայկական տարածքի վրա: Այսօր էլ ՌԴ-ն չի ցանկանում Թուրքիային նեղացնի, որովհետեւ ակնհայտ է, որ այսօր Թուրքիան տարածաշրջանում դարձել է խաղացող, ընդ որում՝ կարեւոր խաղացող: Թուրքիային չի նեղացնում նաեւ ԱՄՆ-ն, որովհետեւ իրենց գործընկերն է: Այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Արեւմուտքի դեմ ՌԴ-ն կռվում է մեն-մենակ: Եվ այս պայմաններում ՌԴ-ն փորձում է հնարավորինս չնեղացնել Թուրքիային:

Ի՞նչ դերակատարում ունի ուրեմն Ադրբեջանը:

Ադրբեջանը տարածաշրջանում այսօր ստանձնել է չարաճճի երեխայի դեր: Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի, այսպես ասած, ճուտն է: Այդ երկիրն է ստեղծել Սդրբեջանին՝ դարձյալ ռուս-թուրքական շահերից ելնելով:

Պարոն Բադասյան, Ալիեւը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է ոչպաշտոնական շփումների, այն էլ՝ ոչ թե պաշտոնական Ստեփանակերտի, այլ՝ «հայկական բնակչության ներկայացուցիչների հետ», բայց՝ ոչ ավելին: Մասնավորապես ընդգծելով. «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա»:

Գիտեք, ես ինքս, որպես արցախցի, խուճապահար չեմ լինում այդ պատասխանից, որովհետեւ Ալիեւի նպատակները շատ ակնհայտ են, նա ուզում է ոչնչացնել բոլորիս, ուզում է հայաթափել: Բայց, փաստացի, մենք այսօր էլ, վաղն էլ լինելու ենք եւ քանի մենք կանք, Արցախի հարցը շարունակելու է գոյություն ունենալ: Նույնիսկ Արցախում հայի չապրելով՝ շարունակվելու է գոյություն ունենալ Արցախի հարցը, վառ օրինակ Ձեզ բերեմ: Այսօր մենք չենք ապրում Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում, բայց խնդիրը շարունակում է մնալ: Ալիեւը «խաղաղություն» է պարտադրում, քանի որ տեսնում է, որ Հայաստանում անկամք ու թույլ իշխանություն է: Մեր իշխանություններն էլ չեն կարողանում հաղթահարել այն համոզմունքի շեմը, որ փրկությունը միայն զենքով է: Բայց եթե մենք շարունակենք չզինվել, ապա շարունակելու ենք մնալ տարածաշրջանում, որպես խաղալիք, ինչպես որ այսօր է: Ալիեւն էլ, օգտվելով իրավիճակից, ինչպես ուզում, այնպես էլ խաղում է մեզ հետ: Իսկ ինչու է իշխանությունը խուսափում պատերազմից, որովհետեւ իշխանության մեջ եւ որեւէ մեկը բանակում չի ծառայել, ոչ ոք կռվող մարդու կերպարի մեջ չի մտել` սկսած Փաշինյանից, մինչեւ Անդո ու «Շիշ բռնող»:

Ուրեմն, ինչպե՞ս ենք կարողանալու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ես համոզված եմ, որ այս ամենից դուրս գալու ճանապարհին պետք է ամեն կերպ խուսափենք պատերազմից, որովհետեւ պատերազմի մենք այս պահին պատրաստ չենք: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը այս ընթացքում խելքի կգա եւ վերջապես կհրաժարվի Նիկոլ ընտրելուց: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլորիս, որ նա իրականում հեղափոխություն չի արել, այլ սովորական իշխանափոխություն է կատարել` իր ողջ թիմով, որոնց մի մասը գլոբալիստներ են, մի մասը՝ ԼԳԲՏ եւ այլն: Սրանք պարզապես շատ հեռու են զենքով երկիրը պաշտպանելու գործից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am