Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը հոգեկան եւ ֆիզիկական տառապանք պատճառելու համար. նոր զարգացումներ

Երևանում օրեր առաջ 34-ամյա կնոջ մահվան գործով վերջինիս 38-ամյա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել և, նախնական տվյալներով, արդեն հայտնի է կնոջ մահվան պատճառը: «Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդված 1-ին մասով (անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ, նախնական տվյալներով, կնոջ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտային անբավարարությունը: Քննությամբ տվյալներ են ձեռքբերվել, որ ամուսինը պարբերաբար բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 34-ամյա կինը շուրջ 10-ը տարի ամուսնացած է եղել, այդ տարիների ընթացքում ամուսնու կողմից պարբերաբար ծեծի ու դաժան վերաբերմունքի է արժանացել, իսկ ողբերգական դեպքից օրեր առաջ էլ այլևս չկարողանալով հանդուրժել այդ ստորացումները՝ երեխաների հետ միասին հայրական տուն է վերադարձել:   Կնոջ առողջական վիճակը հայրական տանը նկատելիորեն վատացել է, գլխացավեր է ունեցել, նրա մարմնի վրա հարազատները կապտուկներ են նկատել, սակայն հիվանդանոց դիմելու հարազատների խնդրանքները կինը մերժել է: Հայրական տանը գտնվելու ժամանակ կինը նույնիսկ ինքնասպանության մի քանի փորձ է կատարել՝ ցանկանալով նետվել պատուհանից, ինչը կարողացել են կանխել նրա հարազատները, ովքեր, ինչպես նաև ընկերուհին, խնամել են նրան վերջին օրերին: Սակայն օգոստոսի 3-ին շտապօգնությունը, մեկնելով նրանց տուն, հայտնաբերել է կնոջ դին՝ բռնության հետքերով:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am