Մայր Աթոռն ու Կիլիկիո կաթողիկոսությունը չեն մասնակցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին. Aravot.am

Մայր Աթոռը Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին բանավոր հրավեր ուղարկել է գագաթնաժողովին մասնակցելու համար, հարցը քննարկվել է և նպատակահարմար չի համարվել մասնակցությունը։

«Գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով: Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում անընկալելի են նաև քննարկման համար ընդգրկված նյութերը: Կազմակերպական այս մոտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայունություններ և լարվածություններ առաջացնել ազգային մեր կյանքում և արդյունավետ չլինել:

Եկեղեցին հնարավորություն չի ունեցել իր հիշյալ և այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրավված չլինելով կազմակերպչական աշխատանքներում, թեև Եկեղեցին միշտ էլ կարևորել է համահայկական համախմբմանն ուղղված նման համաժողովների ու միջոցառումների անցկացումը։ Վերոհիշյալ նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակահարմար չի նկատում Եկեղեցու մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին»,- ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը ևս որոշել է չմասնակցել գագաթնաժողովին, քանի որ Կաթողիկոսությունը ներառված չի եղել գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև հրավիրվել են ոչ թե սփյուռքում գործող կազմակերպությունները, այլ անհատներ։

«Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատար Տիար Զարեհ Սինանեան հեռաձայնային կապով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրաւիրած է յիշեալ «Գագաթնաժողով»ին մասնակցելու: Մեր ազգը եւ յատկապէս Հայաստանը ու Արցախը դիմագրաւող ներկայ տագնապալից ժամանակներուն եւ ներ-Հայաստանեան ոչ-նպաստաւոր պայմաններուն մէջ, նման նախաձեռնութեան նկատմամբ Վեհափառ Հայրապետը իր մտահոգութիւնը ու վերապահութիւնը յայտնած է: Ազգային Կեդրոնական Վարչութիւնը, անցեալ շաբաթ իր գումարած նիստին, բաժնելով Վեհափառ Հայրապետին մտահոգութիւնը եւ նկատի ունենալով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը չէ ներառուած գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներուն մէջ, ինչպէս նաեւ Սփիւռքի կեանքէն ներս գործող կազմակերպութիւններ չեն հրաւիրուած, այլ միայն անհատ ազգայիններ, ճիշդ չնկատեց մեր Սուրբ Աթոռին եւ իր թեմերուն մասնակցութիւնը գագաթնաժողովին»,- այս մասին հայտնում է Cilicia TV-ն` կաթողիկոսարանի իր աղբյուրներին հղումով։

***

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 13-ի նիստում որոշում էր կայացրել հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկազմակերպել Համաշխարհային հայկական գագաթնաժողով։ Մասնակցելու է 600 անձ աշխարհի 45 երկրից։ Գագաթնաժողովի կազմակերպմանը կուղղվի 309 միլիոն դրամ

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am