Ի՞նչ է փոխանցել Արցախի նախագահը, որ քաղաքական դաշտը գերադասում է լռել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երեւան ժամանած պատվիրակությունը մի շարք հանդիպումներից հետո կիրակի օրը վերադարձել է Ստեփանակերտ։ Առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ, որոնց շրջանակներում Երեւանից ժամանած պատվիրակությունը կներկայացնի Երեւանում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։

Երեկ տրվել է հանդիպումների մեկնարկը, ԱՀ նախագահականում Հարությունյանն ընդունել է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իսկ այսօր նախատեսվում է հրավիրել ԱՀ կառավարության ընդլայնված նիստ։ «ԱՀ նախագահն առաջարկել է նաեւ առաջիկա օրերին ԱԺ նիստի ձեւաչափով էլ քննարկում ունենալ»,- երեկ տեղեկացրել է նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։


«Քննարկում է նախատեսվում նաեւ ԱՀ հանրային խորհրդի անդամների եւ հասարակության այլ խմբերի հետ»,- նշել է խոսնակը` հայտնելով, որ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստատեսության՝ հարցազրույցի առաջարկը եւ բոլոր հանդիպումներից ու քննարկումներից հետո, շաբաթվա վերջին եթերում պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին։

Հիշեցնենք, որ Երեւանում ԱՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱԽ քարտուղարի, արտգործնախարարի, ՀՀ եւ ԱԺ նախագահների հետ։ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությանը հյուրընկալել է հոկտեմբերի 16-ին։ Կառավարության տարածած հաղորդագրությունը բավականին հակիրճ է, որից անգամ հնարավոր չէ գուշակել, թե ինչ են խոսել կողմերը․ «Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին: Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը»:

Կցկտուր էին նաեւ պատվիրակության անդամների մեկնաբանությունները, թեպետ հայաստանյան լրագրողներին հինգ հոգանոց պատվիրակությունից միայն արտգործնախարար Դավիթ Բաբայանին էր հաջողվել հարցեր ուղղել, վերջինս էլ համառորեն կրկնել էր այն միտքը, որ Արցախը որեւէ մեկը չի կարող թողնել Ադրբեջանի կազմում։ Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում էին նաեւ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը։

Պատվիրակները մի քանի օր է՝ չեն պատասխանում մեր զանգերին։ Ակնհայտ է, որ դեպրեսիվ տրամադրություններ են տիրում։ Երեկ ՝ հոկտեմբերի 17-ին, Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունն էլ ոչինչ չասող էր. «Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները ՀՀ եւ ԱՀ տարբեր կառույցների միջեւ։ Քննարկումները կշարունակվեն վաղը հրավիրված ԱՀ կառավարության նիստում եւ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում»։

Փակ հանդիպումից, սակայն, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ Արցախի քաղաքական դաշտին փոխանցել են պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ առ այն, որ իրենք չեն ցանկանում Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, սակայն ժամանակներն ու հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այլընտրանք չունեն։ Որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, փրկելու են Հայաստանը, սակայն դա չի նշանակում, թե հրաժարվելու են Արցախի ֆինանսավորումից եւ այլն։ Եվ փորձելու են ներկայացնել, որ Արցախի հարցը տարածքային հարց չէ, դրա համար են հրապարակային հայտարարում, որ Ադրբեջանի հետ տարածքային խնդիր չունեն։

Զրույցից ԱՀ ԱԺ պատգամավորները տպավորություն են ստացել, որ հայաստանյան իշխանությունների հույսն աշխարհակարգերի փոփոխությունն է, որ չմերժելով Ադրբեջանի պահանջները՝ պետք է հնարավորինս ժամանակ ձգել, ուժեղանալ ու նորից խոսել ուժեղի դիրքերից, հատկապես, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ ՀՀ իշխանությունների հավաստիացումների, մոտ ապագայի հարց չէ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հարությունյանի հետ հանդիպումը բավականին ծանր մթնոլորտում է անցել, քանի որ բոլորը հասկացել են, որ ՀՀ իշխանություններն Արցախը թողնում են բախտի քմահաճույքին։ Եվ ուղիղ տեքստով ասել են՝ մեզ վրա հույս չդնեք։ Ուշագրավ է, որ հանդիպումից հետո պատգամավորները խուսափում էին պատասխանել մեր զանգերին։

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը, ով մասնակցել է հանդիպմանը, նկատելիորեն ջղագրգիռ վիճակում էր․ «Ես չեմ ուզում պատասխանել։ Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում»։ Հետաքրքրվեցինք՝ գոնե ձեր մտահոգություններն Արցախի ճակատագրի մասով փարատվե՞լ են, ՀՀ իշխանություններն ի՞նչ ուղերձներ են փոխանցել։ Մի քանի վայրկյան պաուզայից հետո Պետրոսյանն անհասկանալի պատասխան տվեց․ «Լավ է…», ու անջատեց հեռախոսը։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ խոստացավ ուշ պատասխանել, բայց չկատարեց խոստումը։ Անգամ ՀՅԴ խմբակցության ղեկավար, բարեհամբույր Արթուր Մոսիյանն ասաց․ «Հիմա զբաղված եմ, տեղս հարմար չէ, ավելի ուշ խոսենք, մեզ ընդամենը տեղեկացրել են, թե ինչ են խոսել, այդքան բան, հիմա հարմար չէ խոսելը»։ Իսկ փարատվեցի՞ն ձեր մտահոգությունները՝ Արցախը չի՞ լինելու Ադրբեջանի կազմում, ինչի մասին ԱՀ քաղաքական դաշտը հայտարարում էր Պրահայում ՀՀ իշխանությունների ձեռք բերած պայմանավորվածություններից հետո։ «Չգիտեմ, ամսվա վերջ էլ է հանդիպում նախատեսվում, դրանից հետո, հավանաբար, ավելի հստակ կլինի, հիմա, ասում եմ, տեղս հարմար չէ»։ Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, թե ՀՀ իշխանություններն Արցախի պատվիրակներին մոտավորապես հասկացրել են, որ Արցախից «հրաժարվելով»՝ փորձում են փրկել Հայաստանը։ «Մի քանի հանդիպում են ունեցել, թե այդպիսի զրույց ում մոտ են ունեցել, ես չգիտեմ, եկեք վաղը խոսենք»,- ասաց Մոսիյանը։

ՀԳ․ Ավելի ուշ մեկ այլ աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասկացրել է, որ ձեր հույսը ձեզ վրա դրեք, այլեւ ակնարկել է, որ ռուսների հետ էլ հույսեր չկապեք, եւ արցախցիների տագնապն ավելի շատ այս մասով է, քան Հայաստանի պահվածքի, որի հետ կապված վաղուց պատրանքներ չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am