Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. Նա քաղաքապետի մտերիմն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ բավականին հետաքրքիր գործերով իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը հանդիսանում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը:

Մեզ ակնարկեցին, որ Հովհաննիսյանը քաղաքապետի հովանավորյալն է, եւ այդ կապերը եղել են դեռեւս այն ժամանակվանից, երբ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի տեղակալն էր եւ համակարգում էր նաեւ Մետրոպոլիտենի աշխատանքը: Մեզ փոխանցեցին, որ օպերատիվ աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկությունները, մեղմ ասած, բավականին ուշագրավ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով ակտիվ գործողություններ չեն իրականացվել:


Մեր այն հարցին, թե ինչպիսի հնարավոր չարաշահումներ են՝ կոռուպցիա, հովանավորչություն, թե այլ, պատասխանեցին, որ հարցականները, առերեւույթ հանցագործությունների կամ դրանց ռիսկերի շրջանակը բավականին լայն է, ու ավելի կոնկրետ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:

Քաղաքապետարանի մեր աղբյուրները, թեմայի շուրջ կատարված հարցումներին ի պատասխան, նշեցին, որ Հայկն ու Հրաչն այն աստիճանի մտերիմ են, որ Հայկ Հովհաննիսյանի կինը` Իսկուհի Օսիպյանը, զբաղեցնում է քաղաքապետարանի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:

Դժվար չէ կռահելը, որ հսկայական ֆինանսական հոսքեր կառավարող այդ վարչությունը պետք է ղեկավարի քաղաքապետի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ի դեպ, հայտնի դարձավ նաեւ, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս սկսել է հաճախ լինել Միացյալ Էմիրություններում` Դուբայում: Ինչեւէ, սպասենք դեպքերի հետագա ընթացքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 255 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am