Մի մարդահամար էլ չեն կարողանում կազմակերպել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կառավարությունն ընդունել է որոշում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնելու մասին: 2022 թվականի հուլիսին հաստատվել է մարդահամարի հարցաշարը, որը ներառում է շուրջ չորս տասնյակ հարց: Եվ ահա, մի քանի օր է՝ մարդկանց տներ են այցելում մարդահամարի հաշվառում իրականացնող խմբերը, ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Պարզվում է՝ մեր քաղաքացիների գերակշիռ մասը նույնիսկ տեղյակ չէ, որ մարդահամար է անցկացվելու, և մարդիկ անակնկալի են գալիս նշյալ այցերից:

Փաստացի, պատշաճ իրազեկում չի կատարվել: Մյուս կողմից՝ հաշվառում իրականացնողները հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ, որոնցից շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ կազմակերպություն են ներկայացնում, և միայն «բեյջերի» վրայի փոքրիկ «ՎԿ» հապավումից մի կերպ կարելի է հասկանալ, որ նրանք լիազորված են Վիճակագրական կոմիտեի կողմից: Սա սկզբում կասկածներ է հարուցում մարդկանց շրջանում, ավելին՝ հանգեցնում է բավականին բարդ խոսակցությունների, մեր տեղեկություններով, քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները նույնիսկ կոպտել են հաշվառում իրականացնող երիտասարդներին:


Մեր ստացած բազմաթիվ տեղեկությունները վկայում են, որ նման վիճակը վերջիններիս ստիպում է մեծամասամբ զերծ մնալ շատ հարցերից, ու նրանք, որպես կանոն, բավարարվում են ճշտելով տվյալ հասցեում գրանցվածների անունները, ծննդյան տվյալները և վերջ՝ ո՛չ հանրային ծառայությունների համարանիշ, ո՛չ ծննդավայր, ո՛չ քաղաքացիության երկիր, ո՛չ ազգություն, ո՛չ հավատ, ո՛չ կրթական ցենզ, ո՛չ ամուսնական կարգավիճակ, ո՛չ աշխատանքի բնույթ, մի խոսքով՝ ոչ մի այլ հարց կառավարության հաստատած հարցաշարից:

Թե ինչպես են այսպիսի թերիության, կիսատ-պռատության պայմաններում հետագայում ամփոփելու մարդահամարի տվյալները, ու թե որքանով կարող են դրանք հավաստի համարվել, շատ մեծ հարց է: Ստացվում է՝ «նկարելո՞ւ» են: Մի խոսքով, փաստը մնում է փաստ, որ նույնիսկ մարդահամարն են ի սկզբանե ձախողել օրվա իշխանությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 408 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am