Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռեւս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը: Ներկա պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպումը կրելու է հիմնականում խորհրդանշական բնույթ. «Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն, ես դեռ չեմ տեսնում խնդրի ողջամիտ կարգավորման որեւէ հիմք»: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում խնդրի մեջ ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը, նշում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը. «Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն հավանաբար արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու համար Բաքվին անհրաժեշտ է ավելի կառուցողական դիրք գրավել եւ հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին սահմանում եւ շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրում եւ միջազգային դիտորդների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետաքննություն. «Նման պայմանավորվածություն ձեռքբերվել է կողմերի միջեւ: Արդեն տեւական ժամանակ այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում: Այդ իսկ պատճառով բանակցային գործընթացը Ադրբեջանի մեղքով գնում է դեպի փակուղի»: Այլ կարծիքի է նախկին դեսպան Հերբսթը, ով հորդորում է հայկական կողմին փոխզիջման գնալ. «Բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, եւ նրանք էական ինքնավարություն կունենան, եւ կարգավորման հիմքում դա պետք է լինի»: Չի թաքցնում Ջոն Հերբսթը նաեւ Ադրբեջանի խնդիրները. «Ադրբեջանը չի հավատում ժողովրդավարությանը եւ ժողովրդավարություն չի կիրառում»: Հայաստանի իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջնային է, սակայն, դրա կարգավորման մեջ Ռուսաստանի մասնակցությունն իրականում կարգավորմանը չի օգնում, նշում է Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեվսկայան. «Ռուսաստանը ցանկանում է այս հակամարտության մեջ լուրջ դեր խաղալ, իսկ եթե չլինի հակամարտություն, չի լինի նաեւ այդ դերը»: Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ վատթարացող հարաբերությունները չեն կանխարգելի ղարաբաղյան հակամարտության շուրջ ռուս-ամերիկյան համագործակցությունը, նշում է քաղաքագետ Գուորգ Մելիքյանը. «Կարծում եմ, ընդհակառակը, Ռուսաստանը ոչ միայն կշահագործի այդ ձեւաչափը, այլեւ հնարավորինս կօգտագործի՝ ԱՄՆ-ի հետ հավելյալ անգամ հանդիպում ունենալու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»: Վերլուծաբանների գնահատմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հիմնովին կփոխի ուժերի դասավորվածությունը Կովկասում՝ տարածաշրջան, որը լուրջ նշանակություն ունի: «Ամբողջ Կովկասը կարեւոր է աշխարհաքաղաքական առումով, սակայն ոչ թե իր չափի, այլ՝ դիրքի պատճառով. այն կապում է արեւմուտքն ու արեւելքը, հյուսիսն ու հարավը եւ եթե այստեղ գերիշխում է Ռուսաստանը, ապա այն լուրջ ուժի է տիրապետում», – նշում է Աննա Բորշեվսկայան:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am