Նիկոլի պես երկրորդին Անկարայում չեն գտնի. Դրա համար էլ Arabatն ու անհայրենիք Արսենը լիզում են Էրդողանի կոշիկները

7or.am-ը գրում է․ Արարատ Arabat Միրզոյանը Mirzoyevը և ՔՊ–ի թուրքական խմբակցության կարկառուն ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը շտապել են ցավակցել Թուրքիային՝ Բարթընում տեղի ունեցած հանքափորների մահվան կապակցությամբ։

Արսեն Թորոսյանն այնպիսի հետույքամտիչ ցավակցական է հղել, որ տպավորություն կա, թե Թորոսյանի հարազատներն են մահացել Բարթընում։

«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,-գրել է Արսեն Թորոսյանը։

Սա այն Թորոսյան Արսենն է, ով որևէ կերպ չի սգացել իր իսկ պատճառով կորոնայի ճանկերում հայտնվածների մահվան համար, չի սգացել իրենց բերած Արցախյան պատերազմում հազարավոր զոհերի համար, բայց «տարածաշրջանի ժողովուրդների» անունից ցավակցում է Թուրքիային։

Սրանց ցավակցության տակ, բնականաբար, հաշվարկ է թաքնված։ Թուրքական հաշվարկ։ Նիկոլի հաշվարկ։

Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները և իր քարոզչագործիքները տևական ժամանակ է, ինչ փորձում են տարանջատել Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Ասում են՝ Թուրքիան լավն է, իսկ Ադրբեջանը՝ քըխ։

Նիկոլենք Թուրքիային քծնում են՝ փորձելով Էրդողանի միջոցով լեզու գտնել Ալիևի հետ։ Նիկոլը Թուրքիային առաջարկում է Հայոց ցեղասպանության թեման փակելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով գնալ հարաբերությունների կարգավորման։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ քանի դեռ բավարարված չեն Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալը, ոչ մի հարաբերություն չի կարգավորվելու։ Նիկոլենք, սակայն, հույսները չեն կտրում։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանում ռուսական ազդեցությունը թուրքականով փոխարինելն իր անձնական անվտանգության ապահովման երաշխիքն է։

Նիկոլի պես երկրորդին Անկարայում չեն գտնի։ Նիկոլը դա գիտի։ Նա գիտի նաև, որ իր կաշին փրկելու միակ տարբերակը Թուրքիային ապավինելն է։ Դրա համար էլ Arabatն ու անհայրենիք Արսենը լիզում են Էրդողանի կոշիկները։

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am