«Ելակային» «փիառն» ու մտածողությունը շարունակվում են

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն չորս տարի է, ինչ իշխանությունները հայտարարում են զինված ուժերում բարեփոխումների մեկնարկի մասին։ Եվ Փաշինյանի հրապարակային հայտարարություններին հայացք գցելու դեպքում կարող ենք արձանագրել, որ երկրի պաշտպանության հետ կապված գրեթե ամեն հարմար առիթի նա հայտարարում էր, թե բանակում մեծամասշտաբ բարեփոխումներ են սկսվել։ Իրականում, եթե զինված ուժերում խոշոր բարեփոխումներ լինեին, ապա մեր բանակն այսօր այնպիսի ծանր վիճակում չէր գտնվի, որ թշնամին երբ ցանկանում է, անարգել խախտում է Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Բայց քանի որ զինված ուժերի համակարգում էական տեղաշարժ չկա, ապա իշխանություններին մնում է միայն հանրությանը իմիտացիաներով զբաղեցնելը։

Այդպիսի իմիտացիա է, օրինակ՝ եռամսյա հավաքները 25 օրով փոխարինելը։ Այդպես էլ անհասկանալի է մնում, թե շատ կարճ ժամանակ ընդգրկող հավաքներով կոնկրետ ի՞նչ խնդիր են ցանկանում լուծել։ Եթե իրապես երկրի անվտանգային պաշտպանությունը բարձրացնելու հարց է դրված, ապա միջոցառումների առավել համընդգրկուն փաթեթ պետք է գործարկվի։ Հետո էլ, ինչպես երևաց կառավարության վերջին նիստից, կանանց հավաքներ կարող են կազմակերպվել, ու դա, ամենայն հավանականությամբ, հանրությանը կներկայացնեն որպես ՀՀ պատմության մեջ աննախադեպ բարեփոխում։ Եվ իրոք, այդ ե՞րբ է եղել, որ Հայաստանում կանանց հավաքներ անցկացվեն։ Աննախադեպ չէ, բա ի՞նչ է: Թեկուզ այս իշխանությունների որևէ աննախադեպ «բարեփոխման» դեպքում պարզապես ուզում ես ասել՝ կլինի՞ դուք ոչինչ չանեք ու ավելի չավիրեք բոլոր ոլորտները, երկիրն՝ ընդհանրապես:

Մինչ իշխանությունները զբաղված են իրենց նախաձեռնությունների փիառով, բազմաթիվ պրիմիտիվ խնդիրներ կան, որոնք լուծված չեն։ Օրինակ՝ մինչ օրս անորոշ է, թե ինչ վիճակում են գտնվում մեր ապաստարանները, կամ եթե հանկարծ, Աստված մի արասցե, իրավիճակը սրվեց, և ավելի մեծ թվով Հայաստանի բնակավայրեր հարվածի թիրախում հայտնվեցին, արդյոք մեր երկրի բնակչությունը պատրա՞ստ է նման զարգացումների։ Հետո՝ հարցական է, թե կա՞ն, արդյոք, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հարկ եղած դեպքում թշնամուն հետ շպրտելու համար, օրինակ՝ թունելներ և անհրաժեշտ անցուղիներ, որոնք թույլ կտան արագ տեղաշարժվել և չհայտնվել անօդաչուների թիրախում։ Բացի այդ, բազմաթիվ հարցեր են առաջանում սպառազինության հագեցվածության հետ կապված։ Եվ այլն, և այլն: Բայց ամենազավեշտալին այն է, որ այսքանից հետ Փաշինյանը կառավարության նիստում լուրջ դեմքով հայտարարում է, թե այսուհետ զինծառայողները չպետք է որևէ կարիք ունենան, ո՛չ հացի, ո՛չ բնակարանի, ո՛չ սոցիալական ապահովության և այլն։

Ու ամենակարևորը՝ նա հպարտանում է, թե բանակում սննդի հարցը հենց իրենք են լուծել։ Այս ամենն անգամ մանրախնդրության աստիճանի է հասնում, քանի որ ցույց է տալիս բարեփոխումների մակարդակի աստիճանը։ Բարդ ռազմաքաղաքական դիրքում գտնվող երկրի համար բանակի սննդի հարցը, որքան էլ՝ կարևոր, պետք է լիներ երկրորդական, նույնիսկ տասներորդական խնդիր, որի լուծման մասին անգամ չպետք է հարկ լիներ կառավարության նիստում պետության ղեկավարի մակարդակով հայտարարություն անել։ Այստեղ է, որ ակամայից հիշում ենք բանակին մատակարարվող ելակի պատմությունը, որով փորձում էին մեծ քարոզչական փուչիկ ստեղծել, թե բանակում սննդի խնդիրը լուծվել է։ Ու հենց այդպես էլ ելակի մասին պատմություններով զինվորներին տարան ու կոտորեցին։ Մյուս կողմից՝ եթե այլ հարց չեն լուծել, ստիպված պիտի ամեն անգամ սննդից խոսեն։ Բայց պատերազմում մեր պարտության պատճառը սնունդը չէր, այլ այն, որ իշխանությունները երկու տարի շարունակ թիրախավորում և թուլացնում էին բանակը։ Վերաբերմունքի հարցը ևս կարևոր է։

Փաշինյանը իր թիմին չորս տարի շարունակ միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանում, սակայն հիմա է միայն հիշել, որ զինվորականների աշխատավարձը ևս կարելի է բարձրացնել, բայց միայն ատեստավորման միջոցով։ Չենք ասում, թե նախկինում բանակում թերություններ չկային, իհարկե, շատ կային, բայց կարող էին դրանք ուղղվել, այլ ոչ թե զինված ուժերը քաոսի հասցվեին, երբ գործի գիտակները փոխարինվում էին կոմֆորմիստ կամակատարներով։ Հետո իրենց ամենակարևոր սխալն այն էր, որ Փաշինյանն ու իր թիմն ի սկզբանե դեմ էին «Ազգ-բանակ» հայեցակարգին, որի քննադատության ֆոնին էլ սկսեցին 2018 թվականի գարնան շարժումը։

Եթե ազգ-բանակի հայեցակարգը կայացած լիներ, զինված ուժերը և քաղաքացիները պատրաստված կլինեին անվտանգության մարտահրավերներին դիմակայելու, ու այսքան խղճալի վիճակում չէինք հայտնվի։ Բանակի բարեփոխումները արմատապես ձախողելու արդյունքում է, որ հիմա ունենք այս վիճակը, որ հիմա Փաշինյանն ընկել է միջազգային տարբեր ուժերի ոտքերը, աղաչում է, որ դատապարտեն և թույլ չտան Ադրբեջանի ագրեսիան։ Այնինչ, եթե հզոր զինված ուժեր ունենայինք, դրա կարիքն ուղղակի չէր լինի, կամ էլ Ադրբեջանը պարզապես չէր համարձակվի նոր հարձակում ձեռնարկել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am