Ի՞նչ է քննարկվել դեսպանատանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հոկտեմբերի 13-ին տեղեկացրել էինք, որ երեկոյան ՌԴ դեսպանատանը հանդիպում է կայացել։ «Հրապարակի» տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են ՌԴ դեսպանատուն մտնում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Արա Սահակյանը, Արամ Վարդեւանյանը եւ այլք։

Մեզ հետ զրույցում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն ասաց, որ բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են ներկա եղել հանդիպմանը, սակայն զերծ կմնա մանրամասներ ներկայացնելուց, քանի որ ինքը դրա իրավասությունը չունի։
«Միայն կարող եմ ասել, որ մասնակցել են Հայաստանում տարբեր կուսակցությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, ովքեր աջակցում են Ռուսաստանի Դաշնությանը եւ դա չեն թաքցրել երբեւիցե իրենց քաղաքական հայտարարություններում։ Այսօր էլ գտել ենք, որ կա քննարկման խնդիր, կան հարցեր, որոնք մշտապես քննարկվում են հայ-ռուսական տարբեր հարթակներում, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ միասին։ Ընդամենը կարող եմ ասել, որ եղել է այդպիսի հանդիպում՝ ոչ պաշտոնական հանդիպում»,- ասաց Բաբայանը։
Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել, մեր զրուցակիցն ասաց, որ քննարկվել են արդիական հարցեր, ակտուալ օրակարգ, սակայն չմանրամասնեց հարցերի շրջանակը։

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ չնայած ՌԴ դեսպանության կողմից հանդիպմանը մասնակցելու հրավեր ունեցել է, սակայն չի կարողացել մասնակցել Ռուսաստանում գտնվելու պատճառով եւ միայն գիշերն է վերադարձել Հայաստան։ Չնայած դրան, տեղյակ է, որ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների իրավիճակը, խնդիրները, բարդությունները, հարաբերություններում առաջացած աննախադեպ իրավիճակները․ ընդամենը վերջերս հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից բողոքի նոտա էր հղվել ՀՀ արտգործնախարարությանը, եւ այլ հարցեր։

Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ չի կարող ասել, թե ՌԴ դեսպանի կողմից որքան է կարեւորվել հայ-ռուսական հարաբերությունների բավականին լարված վիճակը, սակայն Ռուսաստանում ինտենսիվ կապերի ու հարաբերությունների մեջ լինելով քաղաքական բոլոր նախկին եւ ներկա գործընկերների հետ, այդ թվում՝ խորհրդարանականների եւ Պետդումայի Վերին պալատի ներկայացուցիչների, կարող է ասել, որ նրանց բոլորի համար ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս վիճակով պայմանավորված անհանգստությունը մտահոգությունների շարքում առաջնային տեղում է։ Չնայած վերջերս կոռեկտ են արտահայտվում, սակայն, եթե կարճ ձեւակերպենք նրանց հիմնական ուղերձները, ապա տեղի է ունեցել հետեւյալը․ «Մտածում էիք՝ պատահական էր Նիկոլ Փաշինյանը մինչեւ իշխանության գալն ասում՝ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ, Ռուսաստանի հետ հարաբերություններից պետք է ազատվել… գիտեք կատա՞կ էր անում»։
Մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ ՌԴ դեսպան Կոպիրկինը հավաքվածների հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ներկայացրել, թե ինչպիսին է Ռուսաստանի տեսլականը տարածաշրջանի վերաբերյալ։

Նաեւ տեղեկացանք, որ ռուսական կողմին բավականին մտահոգում է նաեւ Արեւմուտքի՝ տարածաշրջանային գործընթացներին այդքան աշխույժ ներգրավվելը։ Տեղեկություններ կան, որ հանդիպման մասնակիցներն ավելին են սպասել, սակայն քննարկման օրակարգը ոչ մի արտառոց կետից բաղկացած չի եղել։

Հետաքրքիր է, որ ՌԴ դեսպանության ներկայացուցիչները զարմացած եւ զայրացած են եղել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունից։ Զարմանալի է, սակայն հանդիպման մի շարք մասնակիցներ վստահեցրին, որ Ռուսաստանի դեսպանը հավաքվածների հետ չի շոշափել Հայաստանի ընդդիմություն- իշխանություն փոխհարաբերությունները, ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։

Այս հանդիպումից առաջ, հիշեցնենք, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Մակրոնի ելույթի վերաբերյալ` դատապարտելով այն:

դիտվել է 505 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am