Ջերմուկի հարցը քննարկվում է առանց համայնքապետի

«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ մարզխորհրդի նիստ է անցկացել, որի ընթացքում քննարկել են սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով «մարզում ստեղծված իրադրության եւ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ» հարցը, որը ներկայացրել է մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Բանն այն է, որ մարզխորհուրդն առաջին հերթին կազմված է հենց համայնքի վարչական ղեկավարներից, Վայոց Ձորի մարզն էլ խոշորացումից հետո ունի ընդամենը 5 համայնք՝ Արենի, Ջերմուկ, Վայք, Եղեգիս, Եղեգնաձոր, ըստ այդմ էլ՝ 5 ղեկավար։ Սեպտեմբերի 13-14-ին սկսված ադրբեջանական սադրանքներից ամենաշատ տուժած համայնքը Ջերմուկն է, սակայն խորհրդի նիստին, որի ժամանակ քննարկվել է տուժած համայնքների հարցը, ներկա չի եղել Ջերմուկի համայնքապետը։


Մեզ ասացին, որ նա շատ հազվադեպ է մարզխորհրդի նիստերին մասնակցում, այս անգամ էլ նրա փոխարեն նիստին մասնակցել է փոխհամայնքապետ Աշոտ Խաչատրյանը։ Խաչատրյանին հարցրինք, թե ինչու համայնքապետ Վահագն Արսենյանը չի մասնակցել մարզխորհրդի նիստին։ Պատճառաբանեց, թե արձակուրդում է։ Իսկ ընդհանրապես մասնակցո՞ւմ է, Խաչատրյանն արձագանքեց․ «Չգիտեմ, ինձ այդ հարցով մի դիմեք»։

Հետաքրքիր մեկ հանգամանք․ համայնքապետի՝ արձակուրդ մեկնելու վերաբերյալ հրաման չկա համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Վահագն Արսենյանը համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, եւ դեռ 11 ամիսը չի լրացել, հետեւաբար, նա չէր կարող արձակուրդ գնալ, բայց եթե նույնիսկ իր հաշվին է գնացել, ապա պետք է հրամանը հրապարակվեր պաշտոնական կայքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 218 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ Մարմարաշենում բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև ԵԽ 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական սառեցված ակտիվները Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am