Պուտինի հրահանգը Փաշինյանին՝ չշեղվել եռակողմ օրակարգից

Այսօր Աստանայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ:

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանն՝ «Ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով»։

Ուշագրավ իրավիճակում է հայտնվել Հայաստանը՝ Փաշինյանի ձևավորած քաոսի պայմաններում:

Հիմա Հայաստանը Մոսկվայի առաջարկած խաղաղության օրակարգո՞վ է առաջ ընթանալու, թե՞ Բրյուսելի:

Կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը, նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հստակ քայլեր ենք նախանշել խաղաղության հասնելու համար», - անցած ամսվա վերջին հայտարարել էր Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը Վաշինգտոնում կազմակերպած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Թե ինչ քայլեր նկատի ուներ Բայդենի խորհրդական Սալիվանը, պարզ չէր, և ահա երկու շաբաթ անց Արմեն Գրիգորյանը խոսում է արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, բայցև հայտարարում՝ մեխանիզմների հարցում չկա հստակություն։ «Դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը փոխկապակցված են: Ասեմ՝ ինչու է սա նաև տեղի ունեցել, Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո այսպես կոչված չդելիմիտացված սահմանի պատրվակը կարող է օգտագործել Հայաստանի վրա հարձակվելու համար, դրա համար նաև հստակեցրել ենք այդ հարցը: Հայաստանի և Ադրբեջանի սահմանը դելիմիտացիայի ենթարկվել է 1929 թվականին և կարելի է ասել Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիոն գործընթացը ավարտվեց այստեղ, մնում է մենք փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, ապահովագրենք Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը և առաջ շարժվենք», - նշել է Գրիգորյանը:

Եթե ընդամենը 4 ամիս առաջ հայաստանցի պաշտոնյաները պնդում էին, որ խաղաղության բանակցություններ սկսելու համար կարևորում են ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման հարցը, ապա Բաքվի կտրուկ մերժումներից հետո այժմ նրանց բառապաշարից «կարգավիճակ» բառը դուրս է եկել։

Ադրբեջանի հետ բանակցող հայաստանցի պաշտոնյաները խաղաղության պայմանագրի գործընթացն ու Ղարաբաղին առնչվող հարցերը տարանջատում են, Ղարաբաղը հիշատակում են Բաքու-Ստեփանակերտ քննարկումների համատեքստում, այն դեպքում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մերժել է այդ գաղափարը։ Ընդ որում, Արմեն Գրիգորյանը պնդում էր՝ հարցը քննարկվել է նաև Ղարաբաղի իշխանության հետ։

«Բանակցությունների մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագրով մենք կարգավորում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի մասով մենք շարունակում ենք բանակցել ինչպես մեր գործընկերների հետ, այնպես էլ բոլոր խաղացողների հետ, որպեսզի ստեղծենք միջազգային մեխանիզմ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության հարցերը քննարկելու մասով», - ընդգծել է Գրիգորյանը:

Բաքվից արդեն արձագանքել են Արմեն Գրիգորյանին։ Նրա հետ հանդիպումներ անցկացնող Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը պնդել է՝ Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող։ Ե՛վ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում ադրբեջանական կողմը հատուկ ընդգծել է՝ որևէ երրորդ կողմի հետ չի պատրաստվում քննարկել իր երկրի սուվերեն իրավունքներին վերաբերող հարցեր, Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերը կլուծվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։

Այսինքն, պաշտոնական Բաքուն կրկին պնդել է, թե Բաքուն փակված է համարում հարցը: Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը պնդել է, թե լինելով միջազգային համայնքի «պատասխանատու անդամ», Ադրբեջանը «որոշ ժամանակ անց կարող է միջազգային գործընկերներին տեղյակ պահել իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին»: Դա, սակայն, կարվի բացառապես որպես «բարի կամքի դրսևորում և թափանցիկության օրինակ»:

Երեկ էլ Բաքուն հերթական անգամ խոսել է «խաղաղասիրական» թեմայով...
Ադրբեջանը տրամադրված է հասնելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր բոլոր հանդիպումներում մենք չենք շրջանցում մեր տարածաշրջանի խնդիրները, անվտանգության, տարածաշրջանում խաղաղության հասնելու խնդիրները: Այսօր մենք կխոսենք նաև այս մասին: Մենք տրամադրված ենք հասնելու երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում և կարծում ենք, որ մեր կողմից առաջարկել ենք բավական կառուցողական թեզեր, որպեսզի այդ խաղաղությունն ի վերջո ձեռք բերվի», -ասել է Ալիևը։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում Արցախին... Խոսել Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության մասին առանց Արցախի խնդրին անդրադառնալու, վտանգավոր է Արցախի բնակչության համար։

Մյուս կողմից՝ Փաշինյանն ակնհայտորեն խճճվել է Բրյուսելի ու Մոսկվայի՝ խաղաղության ծրագրերի միջև: Մոսկվայից գրեթե ամենօրյա ռեժիմով ասում են, որ Հայաստանին ու Ադրբեջանին ներկայացրել են խաղաղության պլան:

Հիշեցնենք, երբ անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ժամեր անց պատրաստվում էին հանդիպել Պրահայում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ Մոսկվան Բաքվին ու Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները: Այնուհետև Զախարովան նշեց, որ Մոսկվան զբաղվում է գործնական աշխատանքով, և դա անում է հստակ արդյունքներ գրանցելու համար: Այսինքն, Ռուսաստանը չի զբաղվում գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա. «Մենք գործում ենք հակառակ կերպով. պատմում ենք այն մասին, թե ինչ է հաջողվել անել: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը` անկեղծ ասած, մենք նպատակահարմար չենք համարում դրա մանրամասների հանրային մեկնաբանությունը»:

Պարզ ու մատչելի լեզվով Մոսկվան հասկացնել տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չի համարում. «...Մենք հասկանում ենք, որ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի, մանևրելու տարր, բայց մենք դեմ ենք աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են իրավիճակի վտանգավոր խաթարման», նշեց Զախարովան:

Պուտինի հրահանգը մեկն է՝ չշեղվել եռակողմ համաձայնագրերի մշակման օրակարգից, այլապես խնդիրներ կառաջանան...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3012 անգամ
Լրահոս
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան 1 տարի անց ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Մայր Աթոռում (video) Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am