Դամասկոսում զինվորական ավտոբուս է պայթել. զոհվել է 18 մարդ
Սիրիայում զինվորականներ տեղափոխող ավտոբուս է պայթել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Առնվազն 18 սիրիացի զինվոր է մահացել Դամասկոսի նահանգում՝ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով»։
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։
