Մահվան ելքով վթարի 26-ամյա կասկածյալը կալանավորվել է/տեսաշար/

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Առաքելյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Սահակ Մինասյանը միջնորդություն են ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Աշտարակ), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս մահվան ելքով ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով Нива-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս երթևեկում էր թույլատրելի սահմանված արագությամբ, տեղում մահացել էր, իսկ նրա 4-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարից հետո Սուրեն Ջեյրանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ արդեն առավոտյան ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ ոստիկանության գնդապետ, ով նախկինում աշխատել է Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ որպես տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, հայտնել էր, որ Volkswagen Passat-ը վարել էր ինքը։ Սակայն Նաիրիի քննիչները «մեծն» գնդապետի «կուտը չկերան» և, տեսնելով, որ իր «հեքիաթները» չի անցնում, տղային՝ Սուրեն Ջեյրանյանին, մեղայականով ներկայացրել էր քննչական մարմին։ Ի դեպ, տղայի երեսին կա վթարի հետևանքով առաջացած վերքեր, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեքենան վարել է գնդապետի որդին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դատավոր Գոհար Խաչատրյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Ջեյրանյանը կալանավորվեց, ով տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանը: Վերջինս կասկածվում էր օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat 99 ՍՏ 399 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենային բախվելու և դրա հետևանքով «Նիվայի» վարորդի մահվան պատճառ դառնալու, իսկ վարորդի 4-ամյա տղային մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ: Դեպքից հետո արդեն իրավապահներին էր ներկայացել Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 61-ամյա Սամվել Ջեյրանյանը և հայտնել էր, որ Volkswagen Passat-ը ինքն էր վարել, որից հետո ինքը դիմել էր ինչ-որ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը ավելի վաղ հայտնել էր, որ Ս. Ջեյրանյանը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների (ԲԽՍՍ) վարչության պետ, և կոչումով գնդապետ Սամվել Ջեյրանյանին թվացել էր, որ քննիչները իր ասածը «հալած յուղի» տեղ կընդունեին և «կուտեին իր տված կուտը», սակայն Կոտայքի մարզի քննիչները կարճ ժամանակում իրականությունը ջրի երես էին հանել, ու հայր և որդի Ջեյրանյանները, տեսնելով, որ քննիչներն իրենց «կուտը» չկերան, գլխիկոր ներկայացել էին Կոտայքի մարզային քննչական վարչություն: Կալանավորված 26-ամյա Սուրեն Ջեյրանյանն է դ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am