Հայաստանը խաղի ազատություն է ստանում, կօգտվեն դրանից ՀՀ իշխանությունները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օրերս ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը: Այդպիսով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ընդլայնող օրենքը ուժի մեջ մտավ: Ավելի վաղ օրինագիծը ստացել էր ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների տան և Սենատի հավանությունը: Նոր օրենքի թիրախում ռուսական էներգետիկ ընկերություններն են, դրա ուժի մեջ մտնելը այլեւս փոշիացնում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելավումը, ի դեպ, նախագահ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում այս մասին չէր էլ թաքցնում Կրեմլը ավելի վաղ ամերիկյան նոր պատժամիջոցները որակել էր «ծայրահեղ ագրեսիայի» օրինակ՝ մեղադրելով Վաշինգտոնին Ռուսաստանին «ապօրինի» մեկուսացնելու փորձի մեջ: Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների որոշումը քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ Հայաստանի վրա առանձնապես բացասական ազդեցություն չի գործի, մինչդեռ Ռուսաստանում բնակվող հայերը խնդիրներ կունենան․․«Հիմա նրանց պետք է հրավիրել հայրենի երկիր, Պետրոս 1-ինի ժամանակներից այդպես տանում-կորցնում են հայերին, Մագադան բնակեցնելու փոխարեն, թող գան եւ ազատագրված տարածքները վերաբնակեցնեն»։ Չնայած Ռուսաստանի պրոպագանդայի, թե կհաղթահարեն այդ պատժամիջոցները, քաղաքագետը կարծում է, որ օրենքի ուժ ստացած սանկցիաները հուժկու հարված են հասցնելու Ռուսաստանին․.«Հիմա գրեթե հնարավոր չի լինելու հաղթահարել, որովհետեւ տեխնոլոգիական հեղափոխությունների այս ժամանակում նանոտեխնոլոգիաների ոլորտ է մտնելու եւ դրա դեմը չես կարող առնել։ Չեմ ասում, թե Ռուսաստանը կոչնչանա, բայց որ առաջին կարգի պետություն կդառնա, շատ հեռավոր հարց է։ Ռուսաստանին զսպաշապիկ հագցրեցին»։ Շիրինյանի դիտարկմամբ Թրամփն ըստ ամենայնի իրականացրեց Քլինթոնի ծրագիրը․«Կիտրոնի պես քամել Ռուսաստանը։ Թրամփն ըստ էության վերցրեց Ռեյգանի քաղաքական գիծը»։ Իսկ այս պարագայում Ռուսաստանի ակտիվությունն Անդրկովկասում, անկասկած, նվազելու է․«Այս պայմաններում նա որպես կանոն հիշում է իր բարեկամին, ես ակնկալում եմ, որ որոշ ժամանակ հետո ռուսների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ավելի անկեղծ կլինի։ Իրենք պետք է հասկանան, որ մենք իրենց գրպանում չենք եւ Արեւմուտքի հետ կապերը էլ ավելի պետք է խորացնել, Հայաստանը խաղի ազատություն է ստանում, իսկ դրա համար պետք է ռազմական եւ քաղաքական հզոր ղեկավարություն, որը կլինի ճկուն, գիտելիքով եւ ազգային շահի պաշտպանության դիրքերից հանդես կգա»։ Հիշեցնենք, որ Թրամփի ստորագրած նոր օրենքով նաև խիստ պատժամիջոցներ են սահմանվում Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ նրանց հրթիռային ծրագրերի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարումների համար: Իրանը նախօրեին բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին մեղադրելով 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի պարտավորությունները խախտելու մեջ: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am